«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Gallup-ի կայքից
ԱՄՆ-ի միջնակարգ դպրոցների ղեկավարների ընդամենը 20%-ն է հաստատել, որ «շատ լավ» ծանոթ է Բարձրորակ ուսումնական նյութերին (HQIM): Մոտ 37%-ը նշել է, որ «շատ քիչ» կամ «ընդհանրապես» ծանոթ չէ արդյունավետ դասավանդումն ապահովելու նպատակով պետական մակարդակով մշակված նյութերին։ Այս տվյալները բացահայտվել են Gallup Math Matters հետազոտությամբ, որն անցկացվել է 2024 թ. դեկտեմբերի 2-9-ը։ Հարցմանը մասնակցել է 1471 կրթական հաստատության ղեկավար։
Gallup-ի հետազոտությամբ պարզվել է, որ մաթեմատիկայի դասավանդման որակը կարող է տուժել նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման ոչ բավարար մակարդակից։
Հարցմանը մասնակցած կրթական հաստատությունների ղեկավարների 39%-ը նշել է, որ իրենց դպրոցում կամ շրջանում մաթեմատիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացումը «միջին» կամ «վատ» որակի է, 48%-ը գնահատել է այն «լավ», և միայն 11%-ը՝ «գերազանց»։
Բացի այդ, դպրոցների ղեկավարների մոտ 40%-ը կարծում է, որ իրենց ուսուցիչների մասնագիտական զարգացման դասընթացները համահունչ չեն իրենց մաթեմատիկայի ուսումնական ծրագրերին։ Սակայն, նրանք, ովքեր նշել են, որ իրենց մասնագիտական ուսուցումն ամբողջությամբ կամ մեծ մասամբ համապատասխանում է մաթեմատիկայի ծրագրին, 73%-ով ավելի հավանական է, որ այն «լավ» կամ «գերազանց» կգնահատեն, համեմատած նրանց հետ, ովքեր նշում են համատեղելիության բացակայությունը (40%)։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026



























































