Լուսանկարը՝ Free Malaysia today կայքից
Մալայզիայի կրթության նախարար Ֆաթլինա Սիդեկը հայտարարել է, որ կարիք չկա շտապել դպրոցականների քննությունների վերաբերյալ որոշումների փոփոխության հարցում։
Նախարարն ասել է, որ փոփոխությունների գնալուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ու անշտապ դիտարկել բոլոր հնարավոր հետևանքները։
«Մեր սովորողները լաբորատորիայի առնետներ չեն, որպեսզի անընդհատ փորձարկումներ արվեն նրանց մասնակցությամբ»,- սովորողների նկատմամբ անընդունելի մոտեցումն այսպես է արտահայտել նախարարը։ Գրում է Free Malaysia today կայքը։
Մալայզիայի կրթության նախարարությունը մշակում է 2027 թվականի կրթական ծրագիրը։
Նոր մեկնաբանություն