«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ guinnessworldrecords.com – ի
18 տարեկան և 346 օրական ամերիկացի Նաթան Թոմասը դարձել է Գինեսի համաշխարհային ռեկորդակիր՝ որպես աշխարհի ամենաերիտասարդ տղամարդ պրոֆեսոր։ Նա գերազանցել է շոտլանդացի մաթեմատիկոս Քոլին Մաքլորինի՝ 306 տարի պահպանված ռեկորդը, որը սահմանվել էր 1717 թվականին, երբ վերջինս 19 տարեկանում նշանակվել էր մաթեմատիկայի պրոֆեսոր։
Նաթանը դասավանդում է ԱՄՆ-ի Մայամիի Դեյդ քոլեջում։ Ուսումնական հաստատություն ընդունվել է ընդամենը 10 տարեկանում՝ երկակի ընդունելության ծրագրով, իսկ 14 տարեկանում ուսումը շարունակել է Ֆլորիդայի միջազգային համալսարանում։
Մինչև 18 տարեկանը, երբ շատ երիտասարդներ նոր են սկսում համալսարանական կրթությունը, նա արդեն գերազանցությամբ ստացել է էլեկտրատեխնիկայի ոլորտի բակալավրի և մագիստրոսի աստիճանները։ 18 տարեկան և 346 օրական հասակում Նաթանը վերադարձել էր Մայամիի Դեյդ քոլեջ՝ արդեն որպես դասախոս և դարձել աշխարհի ամենաերիտասարդ տղամարդ պրոֆեսորը։
Լուսանկարները՝ guinnessworldrecords.com – ի
Նրա առաջին ուսանողները հիմնականում իր հասակակիցներն էին։ Սակայն դա չխանգարեց վստահությամբ վարել դասերը՝ դասավանդելով համակարգչային ծրագրավորում՝ այն առարկան, որն ինքն էր յուրացրել դեռևս ավելի փոքր տարիքում։
Նաթանը 16 օրով ավելի երիտասարդ էր, քան ամերիկացի Ալիա Սաբուրը, որը 2008 թվականին՝ 18 տարեկան և 362 օրական հասակում, դարձավ աշխարհի ամենաերիտասարդ կին պրոֆեսորը։
«Երբ դու պատրաստված ես, ինչպես մյուս բոլորը՝ սովորելուն, տարիքն ամենևին կապ չունի»,– Նաթանի խոսքն է մեջբերում Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական կայքը։
«Ես ընդամենը կենտրոնացել եմ իմ աշխատանքն անելու վրա և օգնել ուսանողներին, ինչպես որ կարողացել եմ։ Եթե մարդը ջանք է գործադրում, դա ամենակարևորն է ինձ համար»։
Նաթանը մշտապես է տարված եղել մաթեմատիկայով, բնագիտական մյուս առարկաներով էլ։ Ծնողներն ինժեներներ են։ Նա ասում է, որ անգամ չի նկատել, թե ինչպես է կլանվել գիտությամբ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026


























































