«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Սին են պնդումները, թե Հայաստանում կրթությունն անհրաժեշտ մակարդակի վրա չէ, քանի որ հանրությունը համարժեք վերաբերմունք չունի։ Նման համոզմունքի հիմքը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի պաշտոնական տվյալների www.e-draft.am վերլուծությունն է։
Կայքից ակնհայտ է, որ ամենաշատը քննարկված 3 իրավական ակտերի նախագծերն էլ կրթության վերաբերյալ են։ Նախագծերից մեկը շրջանառության մեջ է դրվել 2020 թվականից։ Առաջարկվել է հանրակրթության պետական չափորոշչով սահմանել հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի կարողունակությունները։ Նախագծին կողմ է քվեարկել քաղաքացիների 64 տոկոսը կամ 1228 մարդ, դեմ՝ 36 տոկոսը կամ 690 քաղաքացի։
Առաջին եռյակում է նաև ներկայումս լրամշակվող նախագիծը, որով առաջարկվում է հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ ենթակայության, նաև բավարար պայմանների ստեղծում՝ հաստատությունների բնականոն գործունեության համար։
Եվ, իհարկե, ամենաքննարկված նախագծերի շարքում է վերջերս մեծ աղմուկ հանած կառավարական առաջարկը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» առարկայով փոխարինելու վերաբերյալ։ Քննարկվել է 2024 թ․ հունվարի 22-ից փետրվարի 7-ը։
Քաղաքացիների 49 տոկոսը կամ 11510 մարդ կողմ է քվեարկել։ 51 տոկոսը կամ 11892 քաղաքացի դեմ է արտահայտվել։
Նախագծի վերաբերյալ արձագանքներն աչքի են ընկնում հակադրությամբ և զգուշացումներով՝ կառավարությանը հորդորելով զերծ մնալ սխալներից։ Ըստ քաղաքացիների՝ կառավարության առաջարկը «հակագիտական» է, քաղաքացիները կոչ են արել հրաժարվել «վտանգավոր գաղափարից»:
Բացառիկ է կարծիքը, ըստ որի՝ ընդունելի է կառավարության որոշումը։ «Ես կողմ եմ փոփոխությանը, քանի որ եկող սերունդը պետք է ավելի կոնկրետ կարողանա տարանջատի մեր ազգի պատմությունը և Հայաստանի Հանրապետության պատմությունը։ Դա շատ կարևոր է ապագան կառուցելու և իրական պետական արժեքներ ստեղծելու համար»,- գրել է քաղաքացի Տիգրան Միրզոյանը։
Ըստ ամփոփաթերթի, ի գիտություն է ընդունվել պնդումը, որ «Հայաստանի պատմությունը» ավելի նեղ է, քան «Հայոց պատմությունը»։
Պ․գ․թ․, դոցենտ, Մենուա Սողոմոնյանը նախագծի վերաբերյալ իր դիտարկումն արտահայտելով՝ առաջարկել է անփոփոխ թողնել «Հայոց պատմություն» ձևը։ Նրա մեկնաբանությամբ՝ «Հայաստանի ներսում հայերի պատմության ընթացքը սերտորեն շաղկապված է եղել Հայաստանից դուրս ապրող հայերի, հայ ազգային ինստիտուտների ընթացքի հետ, ուստի միայն Հայաստանի պատմություն ձևը սահմանելով՝ դուրս է մնում հայկական իրականության մի զգալի մասի պատմությունը, որն այդքան կարևոր դեր է խաղացել մեր պետության ու ժողովրդի ընթացքի վրա»։
Ըստ ամփոփաթերթի, ի գիտություն է ընդունվել քաղաքացի Դավիթ Դանիելյանի փաստարկները, համաձայն որոնց՝ «1. «Հայոց պատմություն»-ը քարացած ձև է, որը ինսիտուցիոնալ, խրոնոլոգիական և պատմագրական հիմք ունի. բոլոր պատմագիրները, այդ թվում՝ պետականության պայմաններում անվանվել են «Պատմություն հայոց» կամ «Հայոց պատմություն»: Կարիք ու անհրաժեշտություն չկա այս ձևը փոխելու, ինչպես կարիք չկա «կանայք» ձևը փոխարինելու «կիներ» ձևով: 2. Մյուս կողմից՝ հայոց այս արտահայտության մեջ նշանակում է ոչ թե «հայերի», այլ «Հայք» (Հայաստան) բառի սեռական հոլովն է [պատմություն] (Հայք – Հայոց, Գիրք -գրոց) 3. Առաջարկվող «Հայստանի պատմություն» արտահայտությունը ավելի շատ երկիմաստություններ ունի և տեղիք կտա կոնտեքստի հարկադիր նեղացման, հատկապես Հայաստանի վրա ճնշումների իմաստով»:
Քննարկման ենթակա է համարվել քաղաքացի Արմեն Խաչատրյանի մեկնաբանությունն, ըստ որի՝ «Ամբողջովին սխալ մոտեցում է «Հայոց պատմություն» անվանումը փոխել «Հայաստանի պատմություն», քանի որ գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպումը չի կարելի հասկանալ միայն «Հայերի կամ հայ ժողովրդի պատմություն։ Մինչդեռ գրաբարում «Հայք» բառի սեռական հոլովաձևը («Հայոց») հասկացվում է և՛ «Հայքի», այսինքն՝ «Հայաստանի», և՛ «հայերի» իմաստով։ Նույնկերպ, «Թագաւոր Հայոց Մեծաց» Արշակունյաց տիտղոսը աշխարհաբարի վերածելիս չի նշանակում «Հայ մեծերի թագավոր» կամ՝ «Մեծ հայերի թագավոր», այնինչ պետք է հասկանալ՝ «Մեծ Հայքի թագավոր»։ Չի կարելի պատճենել ԱՄՆ-ի, Վրաստանի և Ռուսաստանի օրինակը՝ հաշվի չառնելով, որ հայերեն գրաբարը շատ ավելի ճկունություն է պարունակում, քան անգլերեն, ռուսերեն և վրացերեն լեզվամտածողությունը»։
Նախագծի ամփոփաթերթում ներառվել է հիշեցումը, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը 2024 թ. հունվարի 24-ի նիստով դեմ է արտահայտվել ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը։ Ամբիոնի 18 անդամներից 14-ը և պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը տարակուսանք և խոր մտահոգություն են հայտնել, որ «ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար»:
Այս և նույնաբովանդակ շատ այլ կարծիքների համադրմամբ վերահաստատվում է պնդումը, որ եթե հանրությունը համարժեք վերաբերմունքի է արժանացնում պետական պաշտոնյաների նախաձեռնությունը և հետևողականորեն պայքարում է իր սկզբունքները կյանքի կոչելու համար, պետական պաշտոնյաներին, ի վերջո, կանգնեցնում է փաստի առջև։ Հրապարակավ արտահայտված հանրային դժգոհությունը տեղ չի թողնում, որ կառավարության առաջարկը դառնա իրավական ակտ։ «Հայաստանի պատմություն» տարբերակն, այսինքն, անընդունելի է։
Անուշ Մարտիրոսյան
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ