«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարության
Այսօր Երևանում քննարկվել են TIMSS 2023 հետազոտությանը Հայաստանի մասնակցության տվյալները։ Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
TIMSS-ը կրթական արդյունքների չափման միջազգային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հասկանալու կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատելու հաջողություններն այլ երկրների հետ, բացահայտելու խնդիրները։ Հետազոտությունն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանում՝ մաթեմատիկայից և բնագիտական առարկաներից, 4 տարին մեկ: Հետազոտությունը տևում է 4 տարի։ Հայաստանը մասնակցել է TIMSS-ի 6 հետազոտությունների, 4-րդ դասարանցիների ներգրավմամբ։
Ժաննա Անդրեասյանը, ըստ հաղորդագրության, ասել է. «TIMSS հետազոտության տվյալները օգտակար են որոշումների կայացման և քաղաքականության մշակման համար, քանի որ մի կողմից օգնում են ավելի լավ պատկերացնել իրավիճակը, նաև տալիս են հնարավորություն՝ դրանք կիրառելու կրթության որակի բարելավմանն ուղղված մեր աշխատանքում»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս տարի մեր երկիրը մասնակցելու է նաև PISA հետազոտությանը:
ԳԹԿ փոխտնօրեն, TIMSS հետազոտության ազգային համակարգող Արսեն Բաղդասարյանը նշել է. «Հայաստանի արդյունքների միտումները մաթեմատիկայից բավականին բարելավված են․ միջազգային միջին 502-ից մեր դպրոցականներն ապահովել են 513 միավոր։ Աղջիկների ու տղաների տվյալները գրեթե հավասար են։ Բնագիտական առարկաների ցուցանիշները դեռ զիջում են․ միջազգային միջինը 494 է, մեր երկրի տվյալը՝ 457»,- նշել է Արսեն Բաղդասարյանը։
TIMSS հետազոտություններում, ըստ Արսեն Բաղդասարյանի, կիրառվում է նաև չորս հարցաշար՝ ուսուցիչների, աշակերտների, տնօրենների և ծնողների համար։ Աշակերտներին վերաբերող հարցաշարերը երեխայի՝ դպրոցում ինտեգրման, բուլինգի դեպքերի, մաթեմատիկայի նկատմամբ վերաբերմունքի և անվտանգության ու կարգապահության մասին են։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բնագիտական առարկաների ուսուցման և դասավանդման խնդիրները հասկանալու համար առանձին ուսումնասիրություն է պետք. «Տվյալների վերլուծության արդյունքում պետք է հստակ առաջարկներ ներկայացվեն»,- ասել է նախարարը։
Առաջարկ է եղել՝ քննարկել TIMSS հետազոտություններում 8-րդ դասարանի մասնակցության հարցը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026

























































