«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ նախնական դատական նիստ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դեմ ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և փաստաբան Արսեն Թավադյանի ներկայացրած հայցի հիմքով:
Սերոբ Խաչատրյանը և Արսեն Թավադյանը պահանջում են վերացնել ԿԳՄՍ նախարարության՝ 01.07.2024 թվականի թիվ 1169-Ա/2 հրամանը՝ «Հասարակագիտություն 8» առարկային վերաբերող մասը:
Հայցադիմումը ներկայացվել էր 2024 թ. օգոստոսի 29-ին: Վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 10-ին:
Պատասխանող կողմը՝ ԿԳՄՍ նախարարությունը, այսօր չէր ներկայացել դատարան: Սակայն դատարան էր ուղարկել նախարար Ժաննա Անդրեասյանի ստորագրությամբ գրություն՝ կցելով 2024 թ. հուլիսի 1-ի հրամանը, ըստ որի՝ հաստատվել է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի՝ 2024 թ. հունիսի 28-ի նիստի ժամանակ ընդունված որոշումն ու արձանագրությունը:
Ըստ որոշման հիմք հանդիսացած արձանագրության, «Հասարակագիտություն 8» առարկայի դասագրքի ստեղծման հայտ է ներկայացրել 3 կազմակերպություն՝ «Զանգակ-9» ՍՊԸ-ն, «Տիգան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ն և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը:
Հայցվորներ Սերոբ Խաչատրյանը և Արսեն Թավադյանը «Տիգան Մեծ» հրատարակչության ներկայացրած դասագրքի հեղինակներն են:
Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի արձանագրության համաձայն, «Հասարակագիտություն 8» առարկայի դասագրքերի փորձաքննությունը հանձնաժողովի հաստատած գնահատման սանդղակին ոչ համապատասխան իրականցվելու պատճառով ուղարկվել էին կրկնակի փորձաքննության»:
Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա ներկայացված բոլոր դասագրքերն, ըստ արձանագրության, «հաղթահարել են անցողիկ շեմը, սակայն համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթի հրավերի պահանջների՝ բարձր միավորներ են ստացել «Զանգակ 97» ՍՊԸ-ի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից ներկայացված դասագրքերը: «Զանգակ 97» ՍՊԸ-ի և «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից նրկայացված դասագրքերը սահմանված կարգով ուղակվել են լրամշակման: Նախարարություն են ներկայացվել վերանշյալ դասագրքերի լրամշակված տարբերակները»:
Դասագրքի հեղինակ, հայցվոր, փաստաբան Արսեն Թավադյանը տարակուսանքով փաստարկեց, որ ԿԳՄՍ նախարարությունը դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել, թե ինչու է փոխվել դասագրքերի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող հանձնաժողովը:
Նախարարության ուղարկած փաստաթղթի առնչությամբ Արսեն Թավադյանը mediaforedu.am-ին ասաց. «Դրանք լրիվ չէին, ուղարկել էին այն հանձնաժողովի որոշումը, որը առանց այդ էլ մեզ մոտ կար: Մենք ավելի լայն սպեկտրի հարցեր էինք ներկայացրել, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել»:
Ի դեպ, նախնական դատական նիստին դատարանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք այս գործը քաղաքացիաիրավական բնույթի է, թե՞ վարչական: Հարցին պատասխանելու նպատակով դատական նիստն ընդմիջվեց և հաջորդ նիստը նշանակվեց մարտի 18-ին:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ