«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
ՀՀ պետական բյուջեի ուսումնասիրությամբ փաստարկվող տվյալներով՝ հանրակրթության միջոցառումների մի մասն ուղղված է սոցիալական աջակցությանը։ Ընդ որում՝ առանձնանում են աշակերտների և ուսուցիչների վերաբերյալ ծրագրերն, ինչպես նաև՝ հատուկ նշանակություն ունեցող ծրագրերը:
Ուսումնական նյութեր
2020-2023 թվականներին ամենամեծ հատկացումը ստացել է «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» ծրագիրը: Տվյալներն արտացոլված են գծապատկեր 1-ում:
Գծապատկեր 1
Նյութածախս՝ 2020 թվականին767․238․000 ֏
Նյութածախս՝ 2021 թվականին912․612․990 ֏
Նյութածախս՝ 2022 թվականին891․955․900 ֏
Նյութածախս՝ 2023 թվականին1․168․154․960 ֏
Նյութածախս՝ 2024 թվականին2․310․334․800 ֏
«Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» տողով դասագրքեր և ուսումնական գրականություն է տրամադրվում տարրական դասարաններին, ազգային փոքրամասնություններին (եզդիներ), իսկ տեսողության խնդիրներ ունեցողներին՝ բրայլյան դասագրքեր:
Կրթական հաստատություններին ուսումնամեթոդական նյութերով ապահովման նպատակով 2020 թվականին հատկացվել է 50 մլն. դրամ, 2021 -ին՝ 32. 5մլն. դրամ, 2022-ին՝ 25 մլն. դրամ, 2023-ին՝ մոտ 32 մլն. դրամ, իսկ 2024-ին՝ մոտ 24 մլն. դրամ։ Այս հատկացումներն ապահովվել են ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների, հավաստագրերի և այլ ծառայությունների ձեռքբերման համար։
Օլիմպիականներ
Հանրակրթական դպրոցների աշակերտներին, որոնք մասնակցել են օլիմպիադաներին և հաղթել են, անցած տարիներին տրամադրել են անվանական կրթաթոշակ։ Իրականցվել են և՛ հանրապետական, և՛ միջազգային օլիմպիադաներ։ 2020 թվականին իրականացվել է 30 օլիմպիադա, 2021-ին՝ 28, 2022-ին՝ 26, 2023-ից սկսած՝ 28։
Կրթաթոշակներ
Կրթաթոշակներին ուղղված ֆինանսավորումը ևս աճել է. 2020 թվականին եղել է մոտ 33 մլն. դրամ, 2024 -ին՝ 42,5 մլն դրամ։
Հավելավճարներ
2024 թվականին «ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում» ծրագրին հատկացվել է 2,4 մլրդ. դրամ: Տե՛ս գծապատկեր 2-ը:
Գծապատկեր 2
Հավելավճարի ծախսը՝ 2020 թվականին0 ֏
Հավելավճարի ծախսը՝ 2021 թվականին0 ֏
Հավելավճարի ծախսը՝ 2022 թվականին0 ֏
Հավելավճարի ծախսը՝ 2023 թվականին468․159․400 ֏
Հավելավճարի ծախսը՝ 2024 թվականին2․461․500․000 ֏
Սոցիալական աջակցության ծրագրերի շարքում է «ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 աշակերտ ունեցող պետական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանում» միջոցառումը: Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 07.08.2023 թ. հրամանով: Նպատակն է հավելյալ վճարով լրացնել բացակա ուսուցչների՝ տարիներով չհամալրվող հաստիքները: Ծրագիրը ներդրվել է 2023 թվականին։ 2024-ին հավելավճարը սահմանվել է դրույքաչափի 50%-ի հաշվարկմամբ, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում ուսուցիչների թիվը՝ 3282։
2023 թվականից ուսուցիչների հավելավճարներ և վարձատրությունների բարձրացման նպատակով պետբյուջեում առկա են հատկացումների վերաբերյալ առանձին տողեր:
Հավելավճարները տրամադրվել է Սյունիքի մարզում բազմահամակազմ դասարաններում դասավանդող ուսուցիչներին, իսկ ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկայի) դասավանդող ուսուցիչներին՝ վարձատրության բարձրացումների հստակ չափի սահմանմամբ։ 2023 թվականին ԲՏՃՄ առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչ է ստացել հավելավճար։
Տեղահանված ուսուցիչներ
2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին 2024 թվականին հատկացվել է 309 մլն. դրամ: Շահառու է եղել 1000 ուսուցիչ։
«Լավագույններ»
«Ուսուցիչների օրվա» առթիվ «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչված մանկավարժների պարգևները 2020 թվականի համեմատ 47%-ով նվազել են և 2021 թվականից սկսած կազմել են 11 մլն. դրամ։ Պարգևատրված մանկավարժները 2021 թվականին եղել են 45-ը, 2022 -ին՝ 36-ը, իսկ 2023 -ից սկսած՝ 22-ը:
Տրանսպորտային ծախսեր
Հանրակրթության մատչելիության ապահովման նպատակով մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների տրամադրման ծախսերը 2020-2024 թվականներին աճել են։ Տե՛ս գծապատկեր 3-ը:
Գծապատկեր 3
Տրանսպորտային ծախսեր՝ 2020 թվականին160․144․000 ֏
Տրանսպորտային ծախսեր՝ 2021 թվականին401․578․010 ֏
Տրանսպորտային ծախսեր՝ 2022 թվականին472․434․530 ֏
Տրանսպորտային ծախսեր՝ 2023 թվականին521․227․530 ֏
Տրանսպորտային ծախսեր՝ 2024 թվականին523․316․000 ֏
2020-2024 թվականներին ընդհանուր առմամբ ֆինանսավորվել է 12 միջոցառում:
Տնտեսագետ
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by a consortium led by the “Armenian Lawyers՛ Association” NGO. It had been implemented by the “Media for Education” NGO. within the framework of the “Education Expenditures/Critical Thinking Quality” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
“Media for Education” NGO
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ