«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Foxnews-ի
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ կրթության դեպարտամենտի ծախսերը 2000 թվականից աճել են 749%-ով, չնայած աշխատակիցների թիվը նվազել է։ Պարզել է OpenTheBooks ֆինանսական վերահսկողական խմբի նոր նախաձեռնությունը, որը հետևում է պետական գործակալությունների ծախսերին։ Տեղեկացնում է Foxnews-ը:
Ըստ վերջին տվյալների, վերահսկողություն իրականացնող մարմինը նշել է, որ այս ցուցանիշները հատկապես մտահոգիչ են, քանի որ ուսանողների ակադեմիական առաջընթացը դեռևս չի վերականգնվել COVID-19-ի հետևանքով առաջացած անկումից։
Կրթության դեպարտամենտի խոսնակ Սավաննա Նյուհաուսը հայտարարությամբ ընդգծել է, որ գերատեսչությունն այժմ վերանայում է ծախսերը՝ փորձելով ապահովել, որ դրանք առավելագույնս կնպաստեն ուսանողների կրթությանը։
Time պարբերականը, հետևելով ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի նախաձեռնած ստուգումներին, նկատում է, որ ամեն ինչ արվում է դեպարտամենտի ֆինանսավորումը կտրելու ուղղությամբ:
Time-ը հիշեցնում է, որ կրթության դեպարտամենտի ստեղծման մասին օրենքը ստորագրել է նախագահ Էնդրյու Ջոնսոնը 1867 թվականին: Թեև այն չէր համարվում նախարարական մակարդակի գերատեսչություն, դրա հիմնական նպատակն էր հավաքել կրթական տվյալներ և վիճակագրություն՝ կրթության վիճակն ու առաջընթացը ցույց տալու նպատակով։
Կրթության դեպարտամենտը գործունեության առաջին տարիներին կենտրոնացած էր նախկին ստրուկների կրթության վրա։ Չնայած Ջոնսոնն ինքը կողմնակից չէր դեպարտամենտի ստեղծմանը, հավաստիացել էր, որ այն «քիչ իշխանություն կունենա» և պարզապես կհանդիսանա «խորհրդանշական քայլ»՝ բավարարելու այն հանրապետականներին, որոնք աջակցում էին այդ գաղափարին։
Այդ շրջանում ստրկությունից ազատված մարդկանց ընդամենը 10%-ն էր գրագետ, և արմատական հանրապետականների աջակցությամբ ձևավորված կրթության դեպարտամենտը ձգտում էր խթանել դպրոցների կառուցումն ու ապահովել համընդհանուր կրթություն, հատկապես հարավում։ Այնուամենայնիվ, շատերը դեմ էին այս կառույցի ստեղծմանը՝ պնդելով, որ դա կարող է խաթարել դպրոցների տեղական վերահսկողությունը։
Պատմաբան Ջոնաթան Ցիմերմանի խոսքով՝ «քննադատներն այնքան էլ սխալ չէին, քանի որ մինչ այդ պահը դաշնային կառավարությունն ընդհանրապես չէր մասնակցել կրթական հարցերին»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ