«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ usanogh.am կայքից
Այսօր նախատեված է միասնական քննությունների երկրորդ փուլը «Մաթեմատիկա» առարկաներից։
Անցած տարվա ընդունելության արդյունքները ցույց են տալիս, որ դասական «Մաթեմատիկա» մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է մնալ համեմատաբար ցածր։
Հայաստանի երեք պետական բուհերում՝ Երևանի պետական համալսարանում, Շիրակի պետական համալսարանում և Վանաձորի պետական համալսարանում, «Մաթեմատիկա» մասնագիտությանը անցյալ ընդհանուր առմամբ դիմել էր ընդամենը 50 հոգի։
Ամենամեծ հետաքրքրությունը 2025 թվականին գրանցվել էր Երևանի պետական համալսարանում, որտեղ «Մաթեմատիկա» մասնագիտությանը դիմել էր 39 դիմորդ։
Անվճար ուսուցման շեմը՝ 2025 թ-ին24.25 միավոր
Վճարովի ուսուցման շեմը՝ 2025 թ-ին17․75 միավոր
Շիրակի պետական համալսարանում անցյալ տարի «Մաթեմատիկայի» բաժին դիմել էր 7 հոգի։
Անվճար ուսուցման շեմը՝ 2025 թ-ին24 միավոր
Վճարովի ուսուցման շեմը՝ 2025 թ-ին18 միավոր
Վանաձորի պետական համալսարանում 2025 թվականին մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդները եղել են 4-ը։
Անվճար ուսուցման շեմը՝ 2025 թ-ին20 միավոր
Վճարովի ուսուցման շեմը՝ 2025 թ-ին16 միավոր
Միևնույն ժամանակ, մաթեմատիկայի կիրառական ուղղությունները զգալիորեն ավելի մեծ պահանջարկ են ունեցել 2025 թվականին։
Երևանի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությանը դիմել էր 224, իսկ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտությանը՝ 84 դիմորդ։
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»224 դիմորդ
«Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»84 դիմորդ
Տվյալները վկայում են, որ դիմորդներն ավելի հաճախ նախընտրում են այն կրթական ծրագրերը, որոնք մաթեմատիկան կապում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տվյալագիտության և ֆինանսական ոլորտների հետ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
























































