«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կայքից
Այսօր Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կմեկնարկի «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձրաստիճան քննարկումը, որի ընթացքում կամփոփվի 2022 թվականի Կրթության վերափոխման գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը և կքննարկվեն մինչև 2030 թվականը կրթական համակարգերի վերափոխման առաջնահերթությունները։ Քննարկումների առանցքում կլինեն կրթության որակի բարձրացման, ուսուցիչների, թվային կրթության, կրթության ֆինանսավորման և արհեստական բանականության կիրառման հարցերը։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 8–11-ը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում։ Գագաթնաժողովի շրջանակում նա զեկույցով հանդես կգա «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը։

Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ – ի
Ժաննա Անդրեասյանն երեկ հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա մշակութային համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Լուվրի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ ծրագրերին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցությանը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2027 թվականին Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովը, իսկ ֆրանսիական կողմը վերահաստատել է մշակույթի ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026



























































