Մաթեմատիկայի դասին հաշվիչների, ինտերնետի և սմարթֆոնների կիրառությամբ բթանում են սովորողների ունակությունները։ Պարզել է Edweek հարթակը՝ ԱՄՆ տարբեր նահանգներում ուսուցիչների մասնակցությամբ անցկացրած հարցմամբ։
Ինդիանա նահանգից մի ուսուցիչ նկատել է, որ երեխաները տեխնոլոգիայի միջոցով մաթեմատիկական խնդիր լուծելիս շատ են տարբերվում մարդկային շփման ժամանակ
տրամաբանելու կարողությունից։
Կալիֆորնիացի ուսուցիչը դժգոհել է, որ եթե աշակերտները չարաշահում են տեխնոլոգիայի կիրառումը, տրվում են մանիպուլյատիվ միջոցների և թուղթուգրիչ օգտագործում են ոչ բավարար չափով։
Մասաչուսեթսի միջին դպրոցներից մեկում դասավանդող ուսուցիչն էլ նկատել է, որ աշակերտները չեն հասկանում, թե ինչու պիտի ձեռքով գրեն խնդիրը։ Փոխարենը հարցնում են, թե ինչու չեն կարող ընդամենը Գուգլի միջոցով արագ գտնել պատասխանն ու ներկայացնել ուսուցչին։ Շատ դեպքերում, ըստ ուսուցչի, աշակերտները նորմալ են համարում, որ նույն խնդիրը կարող է ունենալ տարբեր պատասխաններ։
Ինչպես հուլիսին տեղեկացրել էր «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի զեկույցում հուլիսին նշվել էր ամբողջ աշխարհում սմարթֆոնների կիրառության բացասական ազդեցության եւ դրանց արգելքի անհրաժեշտության մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել էր, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 4 երկրից մեկը դպրոցներում արգելում է մինչեւ 16 տարեկանների սմարթֆոնների կիրառությունը։
Նոր մեկնաբանություն