Յուրաքանչյուր 4 երկրից միայն մեկն է միջին հաշվով իրավական կամ էթիկայի ակտերով արգելում սմարթֆոնների կիրառությունը՝ դպրոցում,- ամփոփել է UNESCO-ն՝ նշելով, որ սահմանափակումներն առավել տարածված են Ասիայում։ Թե՛ Բանգլադեշում, թե ՛ Սինգապուրում սմարթֆոնների օգտագործումն արգելված է դասասենյակներում, բայց ոչ ամբողջ դպրոցում։
Ըստ UNESCO-ի, որոշ երկրներում արգելված են կոնկրետ հավելվածներ։ Նիդերլանդների և Ֆրանսիայի մի շարք դպրոցներում, օրինակ, արգելված է Google Workspace-ի օգտագործումը։ Իսկ Գերմանիայի որոշ վարչական միավորների դպրոցներում արգելք կա Microsoft-ի կիրառության հարցում։
TikTok –ն արգելված է ԱՄՆ որոշ դպրոցներւմ և համալսարաններում,- նշված է UNESCO-ի կայքում։
Նոր մեկնաբանություն