2023-ին ՀՀ կրթության տեսչական մարմինը ներառականության վերաբերյալ ստուգումներ է իրականացրել 90 դպրոցում։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների ուսուցման համար ֆիզիկական միջավայրի ապահովումը դեռևս շարունակում է մնալ խնդիր։
«Դպրոցները հիմնականում ապահովված չեն սովորողի անխոչընդոտ տեղաշարժն ապահովող, դպրոցի ներքին ֆիզիկական միջավայրով և մասամբ են ապահովված տեսողության խանգարումներ ունեցող սովորողի համար դեղին գծերով սալիկներով, տարածական կողմնորոշման համար անհրաժեշտ ձայնային ազդանշաններով»,- Արմենպրեսի մամուլի սրահում հայտարարել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը նաև վկայակոչել է այլ խնդիրներ ևս․ «Խնդիրներ ունենք նաև սովորողների համար մատչելի ուսումնական նյութերով՝ էլեկտրոնային, խոսող, բրայելյան տառատեսակների, պարզեցված և հեշտ ընկալելի տեքստերի, ռելիեֆային նկարազարդումներով գրքերի, թեստերի հետ կապված»։
Նոր մեկնաբանություն