«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Անցած 3 տարում կրթական հաստատությունների վերաբերյալ Կրթության տեսչական մարմնին հասցեագրված բողոքների թիվն արձանագրել է կտրուկ աճ:
Եթե 2022 թվականին Կրթության տեսչական մարմինը ստացել է 63 դիմում-բողոք 38 ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ, ապա 2023-ին՝ 66 դիմում-բողոք 47 ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ: 2024-ին, ըստ տեսչական մարմնի հաշվետվության, գրանցվել է 138 դիմում-բողոք 131 ուսումնական հաստատությունների գործունեության վերաբերյալ:
Տեսչական մարմնի տարեկան հաշվետվությունների համաձայն, բողոքներն առավել հաճախ վերաբերել են տնօրենի թույլ տված անօրինականություններին և անարդյունավետ աշխատանքին:
2024 թվականին, ըստ հաշվետվության, բողոքների 59.4%-ը (82 դիմում) վերաբերել են ուսումնական հաստատութան տնօրենի թույլ տված անօրինականություններին և անարդյունավետ աշխատանքին, իսկ բուլինգի վերաբերյալ դեպքերի մասին դիմումները եղել են 17.3%-ը: Դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ դիմումները եղել են ընդհանուր բողոքների 10 % -ը (14 դիմում):
2022 թվականից ի վեր արձանագրված այս պատկերն ուշագրավ է հատկապես այն առումով, որ սկսած 2021 թվականից հանրակրթության բյուջեն անշեղորեն աճել է հանուն կրթական «բարեփոխումների»: Տես գծապատկերը։
Գծապատկեր
2021 թվականին կրթության ոլորտին հատկացվել է 159.6 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը հաջորդ տարիներին աճել է՝ 2022-ին դառնալով 181.6 մլրդ դրամ, 2023-ին՝ 198.7 մլրդ դրամ։ 2024 թվականին կրթության բյուջեն հասել է նախորդ տարիների համեմատ առավելագույն ցուցանիշի՝ 316,8 մլրդ դրամի։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026
- Ուսուցիչը՝ առաջատար ընտրություն 29.07.2026
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026

























































