
Լուսանկարը՝ Պրահայի միջազգային ռադիոյի կայքից
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ կրթության ցուցանիշներն ամփոփող վերջին զեկույցում Չեխիայի կրթական համակարգը միջին մակարդակի վրա է, չնայած ուսուցիչների աշխատավարձերը մի շարք այլ երկրների համեմատ ցածր են: Այս հանգամանքը ընդգծել է Պրահայի Կրթական տեղեկատվության ինստիտուտի ներկայացուցիչ Միխաելա Կլենհովան՝ կրթության փորձագետների հետ հանդիպմանը։
«Բազմաթիվ առումներով մենք առավել բարձր արդյունքներ ունենք կրթական հասանելիության հարցերում: Հատկապես միջնակարգ կրթության մակարդակում, բայց թույլ ենք ֆինանսավորման և ուսուցիչների աշխատավարձերի հարցում»,- ասել է Պրահայի Կրթական տեղեկատվության ինստիտուտի ներկայացուցիչը։ Նա մևնույն ժամանակ նշել է, որ ուսուցիչների նկատմամբ հարգանքը Չեխիայում բարձր է որոշ այլ երկրներից։
Չեխիայի կրթական համակարգի առանձնահատկություններին անդրադառնալով՝ Միխաելա Կլենհովան ուշադրություն է հրավիրել զեկույցում ընդգծված դասարանների չափի վրա: Միջին վիճակագրական չեխական տարրական դպրոցում այդ թիվը կազմում է 21.3։
«Համեմատած 10-15 տարի առաջվա թվերի հետ՝ այժմ իրավիճակը զգալիորեն լավացել է»։
Չեխիայում բուհական կրթություն անցնում է բնակչության միայն մեկ երրորդը, այն դեպքում, երբ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում բնակչության կեսն է անցնում այս ճանապարհով:
«Պետք է իմանաք, որ համալսարանները Չեխիայում ունեն 100 տոկոս ինքնավարություն։ Ես պարզապես զգում եմ, որ համալսարանները բավարար կամք չունեն այս իրավիճակը փոխելու», – ասել է Միխաելա Կլենհովան։

























































