«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Էլեն Դավթյանի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն Արարատի մարզի Զանգակատուն գյուղի դպրոցի հասարակագիտության ուսուցչի առաջարկով մայիսի 5-ին այցելեց դպրոց։ 8-րդ դասարանցիների հասարակագիտության դասաժամը նվիրվեց մեդիագրագիտությանը։
ՄՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը սովորողներին ներկայացրեց մեդիայի գործիքների կիրառության կանոնները, տեղեկություններ ճշտելու պարտադիր լինելը, աղբյուրների վկայակոչման անհրաժեշտությունը, սոցցանցերի տիրույթում կողմնորոշվելու ունակությունների կարևորությունը, տեղեկությունները հանրությանը հասանելի դարձնելու նշանակությունը։
ՄՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանն անդրադարձավ ինչպես մեդիայի, այնպես էլ սմարթֆոնների կիրառության, մտքի հիգիենայի հարցերին։ Հատուկ մանկավարժը սովորողներին ներկայացրեց սմարթֆոններից կախվածության բացասական ազդեցությունները։
Աշակերտների հետ նախ քննարկվեց մեդիայի դերը, նշանակությունն ու կարևորությունը իրենց իրավունքների պաշտպանության հարցում։ Ապա սովորողներն անցան գործնական աշխատանքի։
Քննարկվեցին սովորողներին ամենաշատը հուզող խնդիրները։
Սովորողները միաձայն նշեցին՝ այս պահին իրենց հրատապ խնդիրներից է դպրոցում տաք և առողջ սնունդը միջին ու ավագ դպրոցում նույնպես հասանելի դարձնելը։
Աշակերտները նախ լսեցին mediaforedu.am կայքում առողջ սննդի վերաբերյալ տեղեկություններ հրապարակած տնտեսագետ Էլենա Հարությունյանի փոխանցած տվյալները։
Քննարկեցին հարցը, թե ինչու է անհրաժեշտ առողջ ապրելակերպ առարկային զուգահեռ հենց դպրոցում առողջ սնվելու սովորույթի ձեռքբերումը։
Հիմնական շեշտադրումը բոլոր երեխաներին (ոչ միայն 1-4-րդ դասարանների, այլ 5-ից բարձր մյուս դասարաների աշակերտներին նույնպես) պետբյուջեի միցոցներով առողջ սնունդը հասանելի դարձնելն էր։
Սովորողների գործնական աշխատանքը կամփոփվի առաջիկա օրերին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ