
Լուսանկարը՝ skolverket.se կայքից
Շվեդիայի կրթական համակարգում էսսեն պարտադիր քննական ձևաչափ չէ։ Դա չի խանգարում, որ այն լինի մտածողության և գրավոր խոսքի զարգացման շարունակական գործընթաց։
Գրավոր հմտությունները ձևավորվում են դպրոցական ամբողջ կյանքում՝ տարբեր առարկաների և առաջադրանքների շրջանակում։ Այս մոտեցման հիմքում Շվեդիայի ազգային կրթական գործակալության (Skolverket)-ի մշակած ուսուցողական նյութերն են, որոնք շեշտադրում են գրավոր մտածողության աստիճանական զարգացումը։
Աառանձնանանում են տեքստերի հետ աշխատանքները, որոնց հիմքով կառուցվում է գրավոր աշխատանքի ուսուցումը՝ դպրոցում։ Դրանք ոչ թե էսսե են դասական իմաստով, այլ այն հմտությունները, որոնց վրա հետագայում կարող է ձևավորվել ցանկացած վերլուծական կամ դիրքորոշում արտահայտող գրավոր տեքստի կարողություն։
Ուսուցման տրամաբանությունը
Ազգային կրթական գործակալության և ուսուցիչների մասնագիտական զարգացման հարթակի (Lärportalen)-ի նյութերում գրավոր և ընթերցանության հմտությունները դիտարկվում են միասին։ Ընթերցանության նպատակը ոչ միայն տեքստը հասկանալն է, այլև սովորելը՝ ինչպես է կառուցվում լավ գրավոր խոսքը։ Այսինքն՝ ընթերցանության ռազմավարությունները ուղղակիորեն ծառայում են գրելու հմտությունների զարգացմանը։
Այս տրամաբանության շրջանակում առանձնացվում են հետևյալ երկու տեքստային տեսակների հետ աշխատելու պահանջները։
Տեղեկատվական տեքստեր (Faktatexter)
Սա տեքստերի հետ աշխատանքն է, որոնց նպատակը տեղեկություն(ներ) փոխանցելն է, բացատրելը, համադրելը և փաստերի վրա հիմնված դատողություն անելը։ Ազգային կրթական գործակալության «Կարդալ և գրել տեղեկատվական տեքստեր» (Läsa och skriva faktatexter) վերնագրով մեկնաբանությամբ շեշտվում է, որ աշակերտները պետք է սովորեն՝
Այս մոտեցումը ցույց է տալիս, որ գրավոր մտածողությունը Շվեդիայում զարգացվում է ոչ միայն լեզվի դասերին, այլ նաև բնագիտական, հասարակագիտական և այլ առարկաներում։
Փաստարկված, դիրքորոշում արտահայտող տեքստեր (Argumenterande texter)
Կրթական գործակալության «Փաստարկված տեքստի ընթերցման ռազմավարություններ» (Lässtrategier för argumenterande text) վերնագրով մեկնաբանությունը բացահայտում է, թե ինչպես են սովորում՝
Թեև շարադրանքը ձևակերպված է որպես ընթերցանության ռազմավարություն, այն ուղիղ կերպով ծառայում է գրելու հմտությունների զարգացմանը․ սովորողը նախ սկսում է ճանաչել լավ փաստարկված տեքստը, ապա կիրառել նույն կառուցվածքը սեփական գրավոր աշխատանքում։
Թեմաների բնույթը
Շվեդական մոդելի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ գրավոր աշխատանքների թեմաները հիմնականում ուղիղ կապ ունեն իրական կյանքի, հասարակական և սոցիալական հարցերի հետ։ Սովորողները գրում են շրջակա միջավայրի պահպանության, մեդիայի ազդեցության, հասարակական պատասխանատվության, առողջ ապրելակերպի, թվային աշխարհի վտանգների և հնարավորությունների ու շատ այլ թեմաների մասին։
Ճիշտ ընտրված թեմատիկ ուղղվածությունը թույլ է տալիս, որ գրավոր աշխատանքը դառնա ոչ թե ձևական առաջադրանք, այլ մտածելու, դիրքորոշում ձևավորելու և իրական խնդիրների շուրջ դատողություն անելու գործիք։ Այսպիսով, գրավոր խոսքը նաև ծառայում է քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության զարգացմանը
Շվեդական մոտեցումը գրավոր աշխատանքը դիտարկում է որպես մտածողության ձևավորման բնական միջավայր, ոչ թե որպես առանձին հմտություն։ Տեքստը դառնում է միջոց՝ աշխարհը հասկանալու, տեղեկատվությունը համակարգելու և սեփական դիրքորոշումը ձևակերպելու համար։ Գրավոր մտածողությունը զարգանում է իրական թեմաների շուրջ աշխատելու, կարդալու, քննարկելու և գրելու շարունակական գործընթացում։
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
Ստոկհոլմի Վալդորֆյան դպրոցի ուսուցիչ
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և
համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս













































