«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!






Ցանկություններն ունեն իրենց ենթապատճառներն ու ենթանպատակները, իսկ ես ունեմ դրանք պրպտելու համառություն: Դրանց պատճառահետևանքային շղթայի մի ծայրն է միայն քո ձեռքում, մյուսն աներևույթ է ու հենց աներևույթ լինելու պատճառով էլ՝ գայթակղիչ: Ես ունեմ միայն մի ցանկություն՝ ժամանակ, որը ինձ կպատկանի ամբողջությամբ: Ինչ կանեի ինձ պարգևած ժամանա՞կը. առանց ընդհատելու կկարդայի գիրքը, որ այս էլ քանի առավոտ մի պատառ ժամանակ եմ գողանում ինքս ինձանից և տալիս մի քանի էջին, հետո լուռ կնստեի, կսկսեի մտքով առաջ ու հետ անել, կհավաքեի, կշաղկապեի բոլոր մտքերս, ու կծնվեր վաղուց սաղմնավորված մի նոր ճշմարտություն… գերագույն հաճույք… ու վերջապես շուրջս կհավաքեի իմ ընտանիքի բոլոր անդամներին, ինձ համար թանկ ու հարազատ դարձած մարդկանց ու երկա՜ր-երկա՜ր կվայելեի նրանց հետ իմ ժամանակը…եթե, իհարկե, նրանց ժամանակն էլ իրենց պատկաներ, և ոչ ոք ոչ մի տեղ չշտապեր…













































