«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Վարդանուշ Պետրոսյանի արխիվից
Առողջապահության ոլորտի մասնագետները վերջին տարիներին առավել հաճախ են նկատում, որ Հայաստանում ավելորդ քաշը և ճարպակալումը երեխաների շրջանում հաճախակի հանդիպող երևույթ է դարձել։
Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը mediaforedu.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա անզեն աչքով էլ է տեսանելի․ «Սրանից 10 տարի առաջ, օրինակ, չէիր տեսնի փողոցում կամ դպրոցներում այս չափ ավելորդ քաշով և ճարպակալմամբ երեխաների»։
Սննդաբանը նշեց, որ ավելի հաճախ ավելորդ քաշ ունեցողները բնակվում են մեծ քաղաքներում։ Նա օրինակներ բերեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ 2018 թվականից Հայաստանում կատարված ազգային հետազոտության արդյունքներից:
«Անսպասելի մի այլ բան է պարզվել․ ավելի շատ ճարպակալում և ավելորդ քաշ են ունեցել այն ընտանիքների երեխաները, որտեղ մայրերը ավելի բարձր կրթություն են ունեցել։ Կարող ենք ենթադրել, որ հաճախ ժամանակ չունեն երեխաների համար պատրաստելու, քանի որ կրթված մայրերը նաև աշխատում են և նախընտրում են գումարը տալ, որ երեխաները դպրոցում կամ դրսում ուտեն»,- ասում է սննդաբանը։
Նստակյաց վիճակ
Սննդաբանի խոսքով, չնայած երեխաները ֆիզիկապես ակտիվ են, գնում են տարբեր սպորտային խմբակների կամ քայլում են, միևնույն է՝ ավելի շատ ժամանակ անցկացնում են նստած, քան նախկինում էր:
Դասերի ընթացքում երկար նստած լինելը, հեռախոսով տարվելը, անառողջ սննդին հասանելիություն ունենալը նպաստում են ավելորդ քաշով երեխաների թվի ավելացմանը։ Իսկ մեծ քաղաքներում և բարեկեցիկ ընտանիքներում ապրող երեխաները ավելի հաճախ են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունենում։
Սնունդ
Բժշկի խոսքով, հայկական ընտանիքներում գոյություն ունի երեխաների «կուլտ» ՝ երեխաներն են որոշում իրենք ինչ ուտեն․ «Մենք դրան կարծես սովորել ենք․ ընտանիքի մի մասի համար պատրաստում ես մի բան, իսկ երեք երեխաներից յուրաքանչյուրի համար առանձին մի բան, քանի որ ամեն մեկը ուտելու է իր սիրածը: Իսկ սիրածը հիմնականում լինում է յուղային, խմորային, աղի կամ տապակած․․․ Ծնողները անզոր են փոխելու այս սովորությունները, իրենք չգիտեն՝ ինչ անեն»։
Վարդանուշ Պետրոսյանը սա կապում է սովորության հետ, որ հաճախ դրսում սնվելով՝ երեխան սովորում է այդ համերին։ Կա նաև միջավայրի հարցը, որտեղ ճարպակալում ունեցող երեխաները չեն ընկալվում որպես հիվանդ:
«Դե, ասում են՝ պոնչիկ է, կմեծանա, փորը կդառնա բոյ, կամ գենետիկա է»։

Ինչո՞վ է վտանգավոր այս իրավիճակը: Մեր հարցին ի պատասխան Վարդանուշ Պետրոսյանը ասաց՝ արդեն մեծ տարիքում այս երեխաների մոտ մեծանում է ոչ ինֆեկցիոն մի շարք հիվանդություններ ստանալու ռիսկը. օրինակ՝ շաքարային դիաբետով, սիրտ-անոթային հիվանդություններով, շատ երիտասարդացել է լյարդի ճարպակալումը:
«Եթե նախկինում լյարդի ճարպակալումը հանդիպում էր 50-60 տարեկանների մոտ, ապա հիմա՝ անգամ 20 տարեկանից ցածր տարիքում»,- անհանգստանում է բժիշկ-սննդաբանը։
Գիտելիքի պակաս
Ըստ սննդաբանի, Հայաստանում անգամ բժիշկները ժամանակի ու հմտությունների պակաս ունեն, այդ պատճառով չեն զբաղվում այս երեխաներով: «Այս դեպքում ոչ թե դեղ ես տալիս կամ վիրահատում ես, այլ պետք է վարքագծի փոփոխություն իրականացվի, որի համար պետք է ոչ միայն բժիշկը աշխատի, այլ նաև ընտանիքը։ Իսկ գիտելիքի և հմտությունների պակաս ունեն նաև ընտանիքներում․ մայրերը, հայրերը, տատիկներն ու պապիկներն էլ չգիտեն՝ ինչպես վարվեն»,- բացատրում է սննդաբան բժիշկը:
«Տարբեր տեղերում ունենք բացեր՝ և՛ օրենսդրական սահմանափակումների, և՛ կրթության, և՛ բժիշկների կրթության, և՛ ծնողների կրթության, և՛ երեխաների կրթության և, ի վերջո, ստանդարտների»,- բնորոշում է Վարդանուշ Պետրոսյանը:
Կարմիր լույս
Ըստ սննդաբանի, պետական մակարդակով գործողությունների իսկը ժամանակն է, և դա պետք է լինի առաջնահերթություն, գերակայություն, կարմիր լույս վառող ահազանգ։ Պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ կլինեն ներկայացուցիչներ և՛ կրթության նախարարությունից, և՛ առաղջապահության նախարարությունից, և՛ գյուղատնտեսության նախարարությունից, որոնք կմշակեն ռազմավարություն։
Շատ բան պետք է փոխվի դպրոցներում։
Շատ բան պետք է փոխվի դպրոցներում։
Վարդանուշ Պետրոսյանը հարցի լուծման նպատակով առաջարկում է ադապտացնել աշխարհի փորձը։ Պետությունը, ըստ մասնագետի, պետք է առաջնահերթություն ունենա։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ