«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ BBC-ի
Դադլիի Բեկոն Հիլ Ակադեմիան հայտարարում է, որ դպրոցում վիրավորական բառապաշարն արգելելու համար ընդունել է «զրո հանդուրժողականություն» քաղաքականություն: Մինչ այդ դպրոցներում կազմակերպվել են ծնողական հանդիպումներ։ Ծնողներին տրվել են հստակ ցուցումներ, որ պետք է լրջորեն վերահսկեն, թե երեխաները սոցցանցերի միջոցով ինչեր են տեսնում ու դա ինչ ազդեցություն է ունենում նրանց հոգեկան առողջության վրա:
Ավագ դպրոցի ուսուցիչ Սուկջոթ Դամին BBC-ի հետ զրույցում պնդել է, որ եթե այս մոտեցումը պահպանվի, կկանխվեն շատ դրամատիկ զարագացումներ։
BBC-ն ավագ դպրոցների ավելի քան 6000 ուսուցիչների շրջանում անցկացրած հարցմամբ պարզել է, որ ուսուցիչների ավելի քան երրորդ մասը (39%) նշել է, թե վերջին մեկ շաբաթում առնվազն մեկ դեպք է նկատել վարքաբանական խախտումների մասին վկայող բառապաշար կիրառող աշակերտից։ 10%-ը հաստատել է, որ վերջին մեկ շաբաթում ավելի քան երեք նման դեպք է եղել:
Առնվազն հինգ տարի դասավանդողների 61 %-ը նշել է, որ նկատել է որոշակի խմբերի երեխաների նկատմամբ անհանդուրժողականության վարքագծի աճ:
Հարցման մասնակիցների մոտ կեսը (45%) հայտնել է, որ, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքով բառապաշարի կիրառման հարցում կա կառավարության կանխարգելիչ քայլերի կարիքը։
Ուսուցիչների միայն 40%-ն է նշել, որ տեղյակ է այս ուղղությամբ կառավարության մշակած, թեպետ ոչ բավարար նշանակություն ունեցող ուղեցույցից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026



























































