Լուսանկարը՝ The Independent-ի
Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ կամավորությամբ ավելի քան 1000 հատուկ կարիք ունեցող երեխաների են աջակցել։
Ուսուցչի օգնականի պարտականություններ ստանձնած ուսանողների շնորհիվ հատուկ կարիք ունեցող երեխաների 80 տոկոսի մոտ արձանագրվել է կարողությունների առաջընթաց։
Ուսանողների կամավորական աշխատանքը հատուկ կարիք ունեցող երեխաների հետ սկսվել էր կորոնավիրուսի բռնկման ժամանակ, հեռավար։
Ծրագրին մասնակցում է մոտ 80 բուհ։ Բուհերի ղեկավարների գնահատմամբ, ուսանողներն այս պրակտիկ գործունեության շնորհիվ դառնում են առավել ինքնավստահ։
Անցյալ տարի Օքսֆորդի համալսարանի ուսանողից անվճար աջակցություն ստացած աշակերտներից Մոդեստաս Ռիաբովասը ընդունվել է համակարգչային գիտությունների ֆակուլտետ։ Հիմա ինքն է անվճար դասեր կազմակերպում հատուկ կարիք ունեցող երեխաների համար։ Գրում է The Independent-ը։
Նոր մեկնաբանություն