«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարները՝ Անի Ռաշոյանի արխիվից
Գյումրիի Բ 612 արվեստանոցում գունեղ կտավների շարքը միանգամից ուշադրություն է գրավում: Փոքրիկ իշխանի մոլորակի անունով այս ստեղծագործ անկյունում ցուցադրվում են հայտնի Ջևոների ու մյուս արվեստագետների աշխատանքները:
Գունեղ կտավների հեղինակ Անի Ռաշոյանը (Ռաշան) www.mediaforedu.am -ի խնդրանքով պատմեց մեծ ուշադրություն կլանող աշխատանքների մասին:
«Հղիության ընթացքում, երբ սկսեցի այս շարքը, պայծառ, մանկական գույներ մտան իմ ներկապնակ: Հետագայում հասկացա, որ այս շարքի անունը պիտի «Մանկություն» լինի»,-ասաց Անի Ռաշոյանը:
Անին իր նկարների «Մանկություն» շարքին նայելիս՝ վերլուծում է այժմ 9-ամյա դստեր նկարչական ձիրքի կարևորությունը: «Ստեղծագործելը հանգստացնում է, արվեստային միջավայրը փոխանցվում է երեխային: Հիմա երեխան էլ է ստեղծագործում, նկարչական մրցույթում էլ է հաղթել: Պարբերաբար նկարում է, ստեղծագործում է»,- նկատում է ստեղծագործող մայրիկը:
Նկարիչ մայրիկն անչափ կարևոր է համարում երեխաներին ստեղծագործելու համար անհրաժեշտ ամեն ինչ տալը: Վերջերս փորձել են գնել Անի Ռաշոյանի հղիության ընթացքում արած նկարները, բայց չի համաձայնել: Դուստրն ամենաշատն է ուրախացել, որ իր ծնվելուն սպասող մոր նկարները մնացել են աչքի առաջ:
«Բոլոր ծնողները պետք է շատ-շատ նյութեր տան երեխաներին, թողնեն, որ ազատ ստեղծագործեն: Այնքան դրական կողմեր են բացվում երեխաների մեջ»,- ծնողների ուշադրությունն է հրավիրում մեր զրուցակիցը:
Սահմաններ. Գևորգ Այվազյան

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026







































