«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ France press գործակալության
ԱՄՆ քաղաքացիների 62% ընդդիմանում է Կրթության դեպարտամենտի լուծարմանը, իսկ 72% պահանջում է դաշնային կրթական ծախսերի ավելացում։ Պարզվել է ԱՄՆ հետազոտական գործակալության և երկկուսակցական ներգրավվածությամբ անցկացված վերջին սոցիոլոգիական հարցմամբ, որն ընդգրկել է 1500 գրանցված ընտրողի: Այս տեղեկությունն ամփոփում է Forbes պարբերականը:
Հետազոտությունն ուշագրավ է այն առումով, որ անգամ երբ ազգային ընտրությունները հաճախ վճռվում են փոքր տարբերություններով, այս թվերը ցույց են տալիս, որ կրթության հարցում տարբեր կուսակցությունների նախընտրող քաղաքացիները համակարծիք են կրթության հարցում:
Միևնույն ժամանակ, հարցվածների 80%-ը ցանկալի է համարել, որ կառավարությունը առաջնահերթ ֆինանսավորի այն ծրագրերը, որոնք բացահայտում ու տարածում են արդյունավետ ուսուցման ռազմավարությունները։
Թրամփի վարչակազմը, մինչդեռ, կրճատել է այնպիսի նախաձեռնությունների ֆինանսավորումը, որոնք ուղղված էին հենց նման արդյունքների բացահայտմանը։ Նույնիսկ հանրապետականների 54%-ը պնդում է, որ պետք է պետական ծախսերի ավելացում դպրոցական կրթության ոլորտում։
Վերջին օրերին հայտնի է դարձել, որ Էլոն Մասկի ղեկավարած DOGE-ի չեղարկած մի քանի պայմանագրեր՝ կապված Տարածաշրջանային Կրթական Լաբորատորիաների հետ, կարող են վերականգնվել։ Այս լաբորատորիաները կարևոր են. դրանք իրականացնում են տվյալահեն վերլուծություն և մշակում լուծումներ՝ օրինակ՝ գրագիտության ցածր մակարդակի նման խնդիրների համար։
Այսպիսի մեծածավալ հետազոտություն կարող է իրականացնել միայն դաշնային կառավարությունը, քանի որ առանձին դպրոցները կամ նահանգները չունեն բավարար ռեսուրս։
Հետաքրքիր է, որ հարցվածների 74%-ը, այդ թվում նույնիսկ «շատ պահպանողական» ինքնաուղղորդվածները, համաձայն են, որ ուսուցման արդյունավետ մեթոդների բացահայտումը պետք է լինի դաշնային առաջնահերթություն։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ