«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ menafn.com – ի
Ուկրաինայում հունվարին ուսուցիչների աշխատավարձի բարձրացումից հետո վարձատրության բարելավման հաջորդ փուլը նախատեսված է սեպտեմբերին։ Այս մասին «Ապագայի ուսուցիչներ 2026» փառատոնի ժամանակ հայտնել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Օկսեն Լիսովային։
Նրա խոսքով՝ Լիսովայի խոսքով՝ 2026 թվականին աշխատավարձերի բարձրացումն իրականացվում է երկու փուլով․ հունվարի 1-ից պետական և համայնքային կրթական հաստատությունների մանկավարժների պաշտոնային դրույքաչափերը բարձրացել են 30%-ով, իսկ սեպտեմբերի 1-ից նախատեսվում է լրացուցիչ 20% աճ։
Ըստ նախարարի, լայնածավալ պատերազմի արդեն հինգերորդ տարում կրթական համակարգը շարունակում է գործել առաջին հերթին ուսուցիչների նվիրվածության շնորհիվ։
«Գրեթե 400 հազար մանկավարժ ամեն օր դասավանդում է ավելի քան 3,7 միլիոն երեխայի՝ չափազանց բարդ պայմաններում», – գնահատել է նախարարը։
Լիսովային ընդգծել է, որ ուսուցիչներն ու կրթության ոլորտի ղեկավարները շարունակում են աշխատել օդային տագնապների, էլեկտրաէներգիայի անջատումների և հարկադիր տեղահանությունների պայմաններում։ «Պետության խնդիրն է ուսուցչի նկատմամբ լինել նույնքան պատասխանատու, որքան ուսուցիչն է այսօր իր աշակերտների նկատմամբ», – ասել է նախարարը։
Նախարարը հատուկ շեշտել է, որ ուսուցիչների համար կարևոր է ոչ միայն վարձատրության բարձրացումը, այլև մասնագիտական զարգացման հնարավորությունը։ Այդ նպատակով գործում է «Vector» հարթակը, որտեղ արդեն գրանցվել է ավելի քան 100 հազար օգտատեր։
Կրթության նախարարն ընդգծել է նաև, որ այժմ հիմնական նպատակը ոչ թե կրթական բարեփոխումների անհրաժեշտության շուրջ բանավիճելն է, այլ դրանց որակյալ իրականացումը։
Նրա խոսքով՝ խորհրդարանը, տեղական ինքնակառավարման մարմինները, կրթության կառավարման պատասխանատուները և ուսուցիչները պետք է ավարտին հասցնեն ավագ դպրոցների ցանցի ձևավորումը, հաշվի առնեն փորձնական ծրագրերի արդյունքները և շարունակեն ներդրումներ կատարել կրթական ենթակառուցվածքներում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
























































