«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
ԿԳՄՍ նախարարությունը երեկվանից սկսել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը։ Ուսուցիչները կարող են փաստաթղթերը ներկայացնել 2025 թվականի հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը։ Ատեստավորումը նախատեսված է նոյեմբերին։
Պաշտոնական հաղորդագրությանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն արձագանքել են ուսուցիչները՝ պնդելով վերանայել թեստերը, մի շարք առարկաների ատեստավորման ուղեցույցները, շտեմարաններն ու միավորների հաշվարկման կարգը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի հունվարի 26-ի հրամանով է հաստատվել սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը նպատակաուղղված է ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման խթանման միջոցով կրթության որակի բարելավմանը։
Սակայն, 2025 թ. դրությամբ, ատեստավորված ուսուցիչների ցուցանիշը նախատեսվածին զիջում է 2.5 անգամ։ ՀՀ-ում ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրումից ի վեր՝ 4 տարում, ընդհանուր առմամբ ատեստավորվել և աշխատավարձի բարձրացում ապահովել է ուսուցիչների մոտ 20%-ը: Մինչդեռ, ըստ պաշտոնական կանխատեսման, աշխատավարձի բարձրացում պետք է ունենար ուսուցիչների ավելի քան 50%-ը։ Սա այն դեպքում, երբ բյուջետային ծախսերն այս ուղղությամբ ավելացել են։
Կամավոր ատեստավորման վերաբերյալ mediaforedu.am-ի շարունակական հարցումներին ի պատասխան, ԿՏԱԿ-ը խոստացել էր կարգավորել ոչ միայն թեստերի քանակի վերաբերյալ խնդիրը, այլև ուսուցիչների բարձրացրած այլ հարցեր նույնպես։
Ի դեպ, ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիան հանուն կրթության» ՀԿ առաջարկներին ի պատասխան խոստացել է այսուհետ հրապարակային դարձնել կամավոր ատեստավորման վերաբերյալ ուսուցիչների գրավոր բողոքների թիվը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ն չի փոխարինում մարդուն 28.07.2026
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026

























































