«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Զորակի միջնակարգ դպրոցի ֆբ էջից
Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները վկայակոչում են խնդիրներ, որոնց հաղթահարումը դժվար է նաև Հայաստանում տասնամյակներով աշխատող ուսուցիչների համար։ www.mediaforedu.am-ի հետ զրույցում այս գնահատականը տվեց ուսուցիչ, կրթության փորձագետ Նելլի Հայրապետյանը:
Ըստ Նելլի Հայրապետյանի՝ Արցախից տեղահանված և հայաստանյան հանրակրթական դպրոցներում աշխատանքը շարունակող ուսուցիչների մատնանշած դժվարությունները (էլեկտրոնային մատյաններով աշխատանք, աշակերտների թիվը դասարաններում, դրույքաչափ) հայաստանաբնակ ուսուցիչների համար նույնպես խնդիր են, և դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում հենց նոր ՀՊՉ-ի (Հանրակրթական պետական չափորոշիչներ) շրջանակներում։
Կրթության փորձագետը, նկատի ունենալով Հայաստանի դպրոցներում տարիներով գործող պարտադիր համարվող կարգերը, բացատրեց. «Մասնավորապես էլեկտրոնային մատյանների վարման վերաբերյալ ստեղծվել են տեղեկատվական տեսանյութեր, մինչև նոր ՀՊՉ-ի ներդրման ավարտը նախատեսվում է դասարաններում աշակերտների թվի նվազեցում (առավելագույնը՝ 25), ուսուցիչների դրույքաչափը նույնպես 22 դասաժամից իջեցվել է 20-ի։ Ըստ իս՝ խնդիրներն ընդհանրական են, և նախարարության կողմից հատուկ միջամտության կարիքն այս խնդիրների առումով անտրամաբանական է»:
Նելլի Հայրապետյանն ասում է, որ Արցախից բռնի տեղահանված ուսուցչների համար առաջացած հարցերն ավելի շատ պետք է լուծվեն դպրոցներում, որտեղ աշխատանքի են ընդունվել արցախցի ուսուցիչները․ «Նրանք տեղում պետք է ստանան մեթոդական, հոգեբանական աջակցություն․ Զորակի դպրոցի օրինակը հենց դրա վառ դրսևորումն է»։
Զորակի դպրոցում աշխատող պատմության ուսուցիչ Աչիկ Գրիգորյանը www.mediaforedu.am-ի հետ զրույցում դպրոցի աշխատակազմի վերաբերմունքն ու օգնությունն էր վկայակոչել իր համար անծանոթ ու նոր աշխատանքային բարդությունները հաղթահարելու վերաբերյալ հարցին ի պատասխան։ Նա նշել էր, որ դժվարություններ է ունեցել Հայաստանի ու Արցախի հանրակրթական համակարգերում եղած տարբերությունների պատճառով։ Ուսուցիչը, մասնավորապես, համեմատել էր. Հայաստանում, օրինակ, աշխատում են էլեկտրոնային մատյաններով, այն դեպքում, երբ Արցախում դրանք թղթային էին։ Արցախցի ուսուցիչը, թվարկելով խնդիրները, վկայակոչել էր նաև Հայաստանում աշխատանքի ժամանակ իր համար անսովոր ու բարդ այլ իրողություններ՝ ավելի շատ տպագիր գրավոր հանձնարարություններ կազմելը, դասարաններում աշակերտների քանակի տարբերությունը։ Եթե Արցախում մեկ դասարանում կար 7-8 աշակերտ, այստեղ՝ երեսուն և ավելի է։ «Այնտեղ ունեի 20 ժամ, բայց դրույքաչափով էինք աշխատում և ավելի բարձր էինք վարձատրվում։ Այստեղ 30 ժամ է, բայց դժգոհ չեմ, 30% հավելավճարով ստանում եմ գրեթե համարժեք աշխատավարձ»,- համեմատել էր Արցախից բռնի տեղահանված ուսուցչուհին։
Նելլի Հայրապետյանը հետաքրքիր է համարում հանգամանքը, որ Արցախում ուսուցչի աշխատանքի 1 դրույքաչափը 20 դասաժամ էր, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում 22 դասաժամ էր։ Բայց կրթության փորձագետը միևնույն ժամանակ հարկ է համարում նշել, որ բնական է, որ հոգեբանական չափազանց բարդ իրավիճակում հայտնված արցախցի ուսուցիչները նոր, անծանոթ միջավայրում որոշ խնդիրների կբախվեն, բայց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատշաճ միջոցառումներ իրականացրել և իրականացնում է՝ նրանց հնարավորինս արագ ներգրավման ուղղությամբ։
Չի բացառվում, որ ի թիվս այլ խնդիրների նաև վերոնշյալ տարբերություններն են պատճառը, որ Արցախից տեղահանված ուսուցիչների միայն մի մասն է աշխատում ՀՀ դպրոցներում:
Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը ամիսներ առաջ հրապարակավ հայտարարել էր, թե տեղահանվել է շուրջ 4000 ուսուցիչ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ապրիլի 18-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ, հայտարարելով, որ Արցախից բռնի տեղահանված ու Հայաստանում աշխատանքի անցած ուսուցիչների թիվն անցնում է 500-ը, ընդգծել էր այդ նույն օրը ընդունված կառավարության որոշման ընձեռած հնարավորությունը՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում, բացի 30 տոկոս հավելավճարը, նաև ստանում են ամսական 50 հազար դրամ, որը սահմանվել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Նախարարն ասել էր նաև, որ բնակավայրի հարցում կողմնորոշված ուսուցիչներն օգտվում են արտամրցութային կարգով դպրոցներ ընդունվելու հնարավորությունից:
Դեռևս հոկտեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի դպրոցներում կա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ։
2023թ․սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստան տեղափոխված պատմության ուսուցիչ Աչիկ Գրիգորյանը կարդացել էր ԿԳՄՍ նախարարության հոկտեմբերի 16-ի հայտարարությունը, որ Արցախից տեղահանված ուսուցիչներին աջակցելու, տեղեկություն տրամադրելու, աշխատանքով ապահովելու համար հարթակ է գործարկվել։ Հետևելով այդ կանչին՝ հասել էր Արարատի մարզի Զորակ գյուղ։ Եվ անմիջապես գյուղի միջնակարգ դպրոցում ընդունվել էր աշխատանքի՝ որպես պատմություն առարկայի ուսուցիչ։
Արմինե Ավետյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ