«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Լուսանկարը՝ Անի Ներսիսյանի անձնական արխիվից
2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանված 17-ամյա Անի Ներսիսյանի՝ կրթության շարունակականության հարցը բարդացել է անսպասելի խնդիրների բախվելու պատճառով։
Թեթև աթլետիկայի բազմակի չեմպիոն Անի Ներսիսյանը Հայաստան տեղափոխվելով՝ նախ ընդունվել է արհեստագործական ուսումնարանի խոհարարական բաժին։ Բայց, նրա կարծիքով, ուսումնարանի նյութատեխնիկական բազան բավարար չէր իր կրթական կարիքները բավարարելու համար։ Բացի այդ, խոհարարական գործնական աշխատանքների համար անհրաժեշտ չափով մթերք ուսումնարանում չկար, և ուսանողներն իրենք պիտի սեփական միջոցներով ձեռք բերեն մթերքը։
Անիի համար այս իրավիճակն անսպասելի էր, քանի որ Արցախում նա սովորել է բոլորովին այլ պայմաններում։ Նախքան պատերազմը Անին Ստեփանակերտի «Անտոնիա Արսլան» հայ-իտալական կրթահամալիրի խոհարարական գործ բաժնի ուսանող էր։ Այնտեղ խոհարարություն սովորելու համար նյութերի պակաս երբեք չեն ունեցել։ Չէր պատկերացնում, թե հայ-իտալական կրթահամալիրի պայմաններից հետո ինչպես կարող է հարմարվել նոր իրավիճակին։ Նման պայմաններում որակյալ արտադրական ուսում ստանալը գրեթե անհնար համարելով՝ Անին որոշել է տեղափոխվել ավագ դպրոց։
Անին ասում է, որ դպրոցում իրեն լավ են վերաբերվում թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտները։ Բայց նաև կարծիք է հայտնում, որ Արցախի իր դպրոցում կրթության որակը շատ ավելի բարձր էր, մանկավարժներն ավելի խստապահանջ էին ու հետևողական։
Ապագայի մասին խոսելիս Անիի ձայնը ավելի հաստատակամ երանգներ է ստանում։
«Իմ ապագաս իմ սպորտն է․ հանուն Արցախի … հանուն Մայր Հայրենիքի ես դեռ շատ հաղթանակներ եմ ունենալու»։ Այս միտքն է, որ Անիին առաջնորդում է մարզական մեծ նվաճումների շարքն ավելացնելիս։
ՀՀ և ԱՀ պատանիների թեթև աթլետիկայի (կրոսավազք, հեռացատկ) բազմակի (տասնյակից ավելի մեդալակիր) չեմպիոնն անգամ արցախահայության բռնի տեղահանումից հետո՝ 2023 թ․-ին է մասնակցել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին և նվաճել բրոնզե մեդալ։ Անիի կամքն անկոտրում է եղել անգամ Արցախի շրջափակման անհաղթահարելի թվացող խոչընդոտները հաղթահարելիս․ նա շարունակում էր սովորել, մարզվել և մասնակցել մրցումների։
Անգամ այն ժամանակ, երբ այլևս որևէ այլընտրանք չկար, Անին Հայաստան գալու ճանապարհին վստահ էր, որ վերադառնալու է Արցախ․ «Ճանապարհին մտածալ ըմ, վեր 44-օրյա պատերազմի նման յետ ընք կիլան մեր տները… ու թեկուզ հիմա հասկանում ըմ, վեր տա շատ տիժար ա ինան, բայց մեջիս էն երկու տոկոս հույսը ինձ հետի շատ ա, վեր մտածիմ քինանք նորից»։
Անին ասում է, որ Արցախ վերադառնալը կլինի իր կյանքի ամենամեծ հաղթանակը․ «Եթե մի օր հրաշք լինի և մեզ թողին հետ քինանք Արցախ, վազելով կհասնիմ` հաղթահարելով իմ կյանքի ամենաերկար մրցուղին։ Եվ տա կինի իմ ամենամեծ հաղթանակս»։
Ալյոնա Սարգսյան
Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երևանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի և International Alert-ի տեսակետների հետ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ