«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Ուսուցիչների համար շատ հետաքրքիր նյութ. Խորենացու մտքերին հետևել է գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը։
Մեր դպրոցներում Խորենացու մասին հետաքրքիր նյութեր պեղելն ու պատմելը շատ կարևոր է. «Ողբ»-ի «պլանային» ընկալումներից այն կողմ։
«Տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը»։ Նույնիսկ բացասական հերոսներն են գեղեցիկ խոսում Խորենացու «Պատմության» մեջ, ինչպես Բելն է դիմում «վառվռուն աչքերով» Հայկին։
Իհարկե, Բելն էլ «հասարակ տղա» չէր։) Նրան տաճար են նվիրել ճարտարապետության ծաղկուն պարտեզներից մեկում՝ Պալմիրայում (տե՛ս մեկնաբանություններում)։ Նույնիսկ հունգարացիները, որոնց նախահայրենիքը շատ հեռու էր ժամանակի քաղաքակրթական կենտրոններից (Սիբիրն է կամ Միջին Ասիան), Բելին նույնացրել են իրենց ու հոների միացյալ նախահոր հետ, որին կոչում են… Սպիտակ Եղջերու։
Թեև Բելի կողմից «մի երկայնանիստ լեռան մոտ» տեղի ունեցած ճակատամարտին մասնակցում է «անմահ քաջերի և երկնագեղ հասակով» հսկա ռազմիկների մի մեծ ամբոխ։ Հայկին հաջողվում է հաղթել։ Ինչպե՞ս։ Գեղեցիկ արտահայտություններից բացի, Խորենացին տալիս է տեղեկություններ, որոնք վերաբերում են «տեխնոլոգիաներին», այդ թվում՝ ռազմական։ Իր հուշումներով կարելի է զարմանալի իրողությունների հանդիպել. «Կենին՝ Taxus, աճում է դանդաղ, ապրում՝ 2-3 հազար տարի։ Այս ծառի փոքրիկ, վառ կարմիր, բայց ոչ ուտելի պտուղների ողկույզներն ուշադրություն են գրավում անտառում՝ կհիշեք։ Ծառի հայերեն անուններից մեկը… նետածառ է»…
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026






















































