«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Միգրացիան՝ պայմանավորված տնտեսական, քաղաքական անկայունությամբ կամ ցանկացած այլ պատճառով, մարտահրավեր է կրթական տարբեր համակարգերին:
Հայաստանը նույնպես բախվեց մի շարք խնդիրների, երբ ստիպված եղավ կառավարել Արցախից բռնի տեղահանվածների ներհոսքը, հատկապես՝ երեխաներին կրթական համակարգում ինտեգրելու առումով։ Չնայած հումանիտար աջակցություն ցուցաբերելու մեծ ջանքերին, տեղահանված երեխաների ինտեգրման հարցերը հայկական դպրոցներում բացահայտեցին մի շարք համակարգային խնդիրներ։
Թեև սկզբում Հայաստանը կենտրոնացած էր առաջին օգնությունը տրամադրելու և ժամանակավոր լուծումներ գտնելու վրա, ակնհայտորեն բացակայում էր երկարաժամկետ ինտեգրման պլանավորումը։ Հետևանքն անմիջականորեն դրսեևորվեց. տեղահանված շատ երեխաներ անորոշության մեջ էին իրենց (կրթական) ապագայի վերաբերյալ հարցերում։
Շարունակական և ընդգրկուն կրթության ապահովման հստակ և կայուն քաղաքականության պակասը մեծ բացթողում էր։
Շարունակական և ընդգրկուն կրթության ապահովման հստակ և կայուն քաղաքականության պակասը մեծ բացթողում էր։
Դպրոցները պատշաճ կերպով պատրաստված չէին մեծ թվով աշակերտներ ընդունելուն: Դա հանգեցրեց դասարանների գերբեռնվածությանը և ռեսուրսների սղությանը։
Հատուկ ուշադրության էր արժանի հանգամանքը, որ դպրոցական և նախադպրոցական տարիքի 30 հազար երեխաներ սարսափելի իրադարձությունների ականատեսn էին և ստիպված են լքել իրենց տները։ Ի տարբերություն առաջին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն, պետությունը՝ ի դեմս կրթական համակարգի, չկարողացավ դրսևորել համապարփակ հոգեբանական և սոցիալական աջակցություն: Չնայած որոշ դպրոցներում տրամադրվել են տարրական խորհրդատվական ծառայություններ, համակարգված միջոցներ չկային՝ բազմաթիվ դժվարություններով անցած երեխաների հուզական և հոգեբանական կարիքների պայմաններում։
Պատճառները
ՀՀ կրթական հաստատություններում դասավանդողները հիմնականում պատրաստված չէին փախստական երեխաների հատուկ կարիքների ապահովմանը։ Գերբեռնված լինելով մեծ դասարաններով և չունենալով հատուկ պատրաստվածություն՝ ուսուցիչները դժվարանում էին առաջարկել անհատական մոտեցում, որն անհրաժեշտ էր տեղահանված երեխաներին։
Կրթական համակարգը ոչ միայն չէր նախապատրաստել դասավանդողներին, այլև վերջիններս էլ բավարար չափով նախաձեռնողականություն չցուցաբերեցին անգամ ներգաղթի դրամատիկ օրերին:
Որքան էլ տարօրինակ է, Հայաստանում չկան նաև միգրանտ կամ փախստական ոչ հայալեզու երեխաներին դպրոցական համակարգին ինտեգրվելուն օգնող ծրագրեր: Արտասահմանից ժամանող շատ ընտանիքներ, այդ թվում՝ հարևան տարածաշրջաններից հակամարտությունների պատճառով գաղթածները, լեզվական աջակցության բացակայության պատճառով բախվում են անվճար հանրային կրթություն ստանալու զգալի խոչընդոտների: Առանց հայերենը որպես երկրորդ լեզու ուսուցանելու մասնագիտացված գործիքների կամ ռեսուրսների, այս երեխաները հաճախ այլընտրանք չունեն: Մնում է միայն հրաժարվել պետական դպրոցից և դիմել թանկարժեք մասնավոր դպրոցներին, որոնք կարող են անհատական լեզվական ընտրություն կամ օգնություն առաջարկել: Բայց սա էլ, բնականաբար, հասանելի չի կարող լինել բոլորին:
ԵՄ եկրների փորձը
Ի հակադրություն, Եվրամիությունը զգալի առաջընթաց է գրանցել միգրանտներին և փախստականներին կրթության ոլորտում ինտեգրելու հարցում: ԵՄ անդամ շատ երկրներ մշակել են համապարփակ ռազմավարություններ միգրանտ երեխաներին իրենց կրթական համակարգերում ինտեգրելու համար՝ կենտրոնանալով ներառականության, լեզվի ուսուցման և մշակութային զգայունության վրա:
Գերմանիայի մոտեցումը
Գերմանիան, որը վերջին տարիներին Եվրոպայում ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրներից մեկն է, մշակել է հատուկ քաղաքականություն՝ փախստական և միգրանտ երեխաներին իր կրթական համակարգում ինտեգրելու համար:
Գերմանական «Willkommensklassen»-ները առանձնացված անցումային դասարաններ են, որտեղ նոր ժամանած երեխաները նախքան հիմնական կրթության անցնելը ստանում են համակարգված և ակտիվ լեզվական ուսուցում: Այս մոդելը միգրանտ երեխաներին թույլ է տալիս զարգացնել լեզվական կարողություններն՝ աստիճանաբար իրենց հասակակիցների հետ ինտեգրվելով սովորական դասարաններում: Գերմանիան ոչ միայն շեշտը դնում է լեզուների ուսուցման վրա, այլև տրամադրում է հոգեբանական և սոցիալական աջակցություն՝ բազմաթիվ փախստականների դեպքում առկա տրավմայի վերացման համար:
Տարբեր մշակույթներն ու լեզուները՝ Շվեդիայում
Շվեդիան մեծ ուշադրություն է դարձնում բազմամշակութայնության և բազմալեզվության վրա: Շվեդիայի դպրոցները, բացի նրանից, որ երեխաներին առաջարկում են շվեդերենի՝ որպես օտար լեզվի ակտիվ ուսուցում, պարտավորվել են միգրանտ երեխաներին իրենց մայրենի լեզվի դասեր առաջարկել՝ թույլ տալով պահպանել իրենց մայրենի լեզուն և մշակութային ինքնությունը։ Ավելին, Շվեդիան առաջարկում է համապարփակ աջակցություն՝ ուսուցիչներին: Կազմակերպում են վերապատրաստումներ, որոնք ապահովում են տարբեր մշակութային հիմքեր ունեցող երեխաներից կազմված դասարաններում կարիքներին համապատասխան ուսուցման հմտությունները:
Հայաստանի անելիքը
Հայաստանն ունի հնարավորություն ուսումնասիրելու և հարմարեցնելու այս մոդելները՝ ստեղծելով ոչ միայն ժամանակավոր լուծումներ, այլև կայուն ու ներառական կրթական միջավայր, որը կապահովի հավասար կրթական հնարավորություններ՝ բոլոր երեխաների համար:
ԵՄ երկրներն այս մոդելները մշակել են իրական կյանքում ի հայտ եկած կարիքների հիմքով: Հայաստանում դեռ չի նշմարվում պետական մարմինների գիտակցությունն ու նախաձեռնողականությունը: Սակայն, երբեք էլ ուշ չէ ինչ-որ բան սկզբնական կետից նախաձեռնելու համար:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր,
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by MFE
Migration, whether driven by economic/political instability or any other reason, is a challenge for various educational systems.
Armenia has also faced difficulties when managing the influx of forcibly displaced people from Artsakh, particularly regarding the integration of children into the educational system. Despite significant efforts to provide humanitarian aid, the integration of displaced children into Armenian schools has revealed several systemic issues.
Although Armenia was initially focused on providing first aid and finding temporary solutions, there was a clear lack of long-term integration planning. As a result, many displaced children were left in uncertainty regarding their (educational) future.
The absence of a clear and sustainable policy for ensuring continuous and inclusive education was a big gap.
The absence of a clear and sustainable policy for ensuring continuous and inclusive education was a big gap.
Schools were not adequately prepared to accommodate a large number of new students, leading to overcrowded classrooms and a shortage of resources.
Particularly concerning was the fact that 30,000 school-age and preschool children had witnessed traumatic events and were forced to leave their homes.
Unlike the immediate provision of basic aid, the state failed to provide comprehensive psychological and social support in the educational system. Although some schools offered basic counseling services, there were no systematic measures to address the emotional and psychological needs of children who had gone through significant hardships.
Causes
In Armenian educational institutions, teachers were mostly unprepared to meet the special needs of refugee children. Overburdened with large classes and lacking specialized training, teachers struggled to provide the individualized approach necessary for displaced students.
The education system had not prepared teachers for this challenge, and they did not show sufficient initiative, even during the dramatic influx of migrants.
Surprisingly, there are no programs in Armenia to help non-Armenian-speaking migrant or refugee children integrate into the school system. Many families arriving from abroad, including those migrating from conflict zones in neighboring regions, face significant obstacles in accessing free public education due to the lack of language support. Without specialized tools or resources for teaching Armenian as a second language, these children often have no choice but to refuse public school and turn to expensive private schools, which may offer individualized language support. However, this is obviously not accessible to everyone.
The EU Experience
In contrast, the European Union has made significant progress in integrating migrants and refugees into the education sector. Many EU member countries have developed comprehensive strategies for integrating migrant children into their educational systems, focusing on inclusivity, language learning, and cultural sensitivity.
Germany’s Approach
Germany, which has received the largest number of refugees in Europe in recent years, has developed specific policies to integrate refugee and migrant children into its educational system.
Germany’s “Willkommensklassen” (welcome classes) are special transitional classes where newly arrived children receive systematic and active language instruction before transitioning to regular education. This model allows migrant children to develop language skills while gradually integrating with their peers in regular classrooms. Germany not only emphasizes language learning but also provides psychological and social support to address the trauma many refugees have experienced.
Multiculturalism and Language Diversity in Sweden
Sweden pays great attention to multiculturalism and multilingualism. Swedish schools, in addition to offering active instruction in Swedish as a foreign language, are required to provide mother tongue lessons to migrant children, allowing them to maintain their native language and cultural identity. Furthermore, Sweden offers comprehensive support to teachers by organizing training that equip them with the skills to meet the needs of classrooms composed of children from diverse cultural backgrounds.
What Armenia Needs to Do
Armenia has the opportunity to study and adapt these models, creating not only temporary solutions but also a sustainable and inclusive educational environment that ensures equal educational opportunities for all children.
The EU countries developed these models based on real-life needs. In Armenia, there is still no visible awareness or initiative from government bodies, but it is never too late to start from the ground up and build a better system for the future.
MFE Co-founder,
MA in International and Comparative Education, Stockholm University
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026




















































