«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի էջից
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիք Mediahub.am-ի դեմ ներկայացված բողոքի գործով: Բողոք էր բերել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» հոդվածի առնչությամբ: Դիտորդ մարմինը եզրակացրել է.
- Mediahub.am կայքում օգոստոսի 16-ին «Ինչո՞ւ է Փաշինյանի օգնականն այցելել Չաղ Ռուստամին» վերնագրի ներքո հրապարակված նյութում կան անանուն աղբյուրից ստացված չճշտված տեղեկություններ։ Հոդվածի բովանդակությունից երևում է, որ հեղինակը չի փորձել հարցումների կամ այլ միջոցներով պարզել ստացված տեղեկության իսկությունը, ինչը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 1.1 և 1.2 կետերի հետ։
- Ստանալով օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ուղարկած հերքման պահանջը՝ լրատվամիջոցը փաստացի չի կատարել այն, քանի որ օգոստոսի 20-ին հրապարակված հոդվածը զետեղված չէ «Հերքում» խորագրի ներքո, լուրի վերնագիրը կամ բովանդակությունը չի վկայում, որ խմբագրությունը համաձայն է հերքման պահանջի հետ, թեև հոդվածում մեջբերված է հերքման տեքստի մի մասը։
- Խմբագրությունը կարող էր հրաժարվել հերքումից՝ ներկայացնելով առաջին հոդվածում բերված փաստերի հավաստիությունը վկայող հավելյալ տեղեկություններ, որոնք հիմնված կլինեին լրացուցիչ հետաքննություն վրա։ Քանի որ դա չի արվել, ապա խմբագրության վարքը հակասության մեջ է մտնում Կանոնագրի 6.3 կետի հետ։
- Այդուհանդերձ, ԴՄ-ը կարևորում է հրապարակված լուրի հանրային նշանակությունը՝ արդարացված համարելով թեմայի շուրջ հետաքրքրությունը։ Դիտորդ մարմինը շեշտում, է, որ տեղեկության հավաստիությունն ապացուցող տվյալների բացակայության պայմաններում հերքման պահանջի բավարարումը չի նշանակում, որ խմբագրությունը չի կարող հետագայում, նման տվյալների ի հայտ գալու պարագայում, կրկին անդրադառնալ թեմային և հանրային կարևորություն ներկայացնող լրացուցիչ տեղեկություններ հրապարակել։
- Դիտորդ մարմինը գնահատում է կողմերի պատրաստակամությունը՝ ընդունել ԴՄ առաջարկը և փորձել խնդիրը լուծել համատեղ քննարկման միջոցով։
Mediahub.am-ը Ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ, սակայն դեմ չի եղել, որ իրեն վերաբերող դիմումը քննվի:
դիտումներ 478
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026



























































