2023 թ․ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Նախադպրոցական ոլորտում՝ 8, դպրոցներում՝ 9 կանխարգելիչ իրազեկման և խորհրդատվական միջոցառում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ոլորտում՝ 16։
Արմենպրեսի մամուլի սրահում ամփոփելով 2023-ի տեսչության աշխատանքները՝ հայտարարել է ՀՀ կրթական տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Մատիկյանն ասել է, որ տեսչության ներկայացուցիչների հետ հանդիպումներին մասնակցել են մարզպետարանների աշխատակիցներ, ծնողներ, մանկավարժներ, սովորողներ։
«2023-ին փորձարկել ենք խորհրդատվական հանդիպումների նոր մոդելներ․ հանդիպման ընթացքում շահառուին խորհրդատվություն է տրվում ոչ միայն օրենսդրության մասով, այլև փափուկ հմտությունների և այլ հմտությունների, որոնք անրաժեշտ են սեփական շահերը կամ երեխայի շահերը պաշտպանելու համար»։
Վաղարշակ Մատիկյանը նաև ընդգծել է․ «Եթե սովորողները տնօրենի ներկայությամբ են մասնակցում հանդիպմանը, առավել կաշկանդված են լինում, հետևաբար նպատակահարմար է առանձին կազմակերպելը և նրանցից հետադարձ կապ ստանալը»։
Նոր մեկնաբանություն