«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

ՀՀ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարաման միասնական կայքում քննարկման է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ:
Նախագծով առաջարկվում է՝
- (Էքստեռն) փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկանում` 9 կամ 10 միավոր, քննական` 18-20 միավոր), հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական:
- 1-3-րդ դասարանի սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին՝ բացառիկ ընդունակությունների վերաբերյալ գնահատման արձանագրություն ունենալու դեպքում:
- Քննությունների թեստերը կազմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ):
- Թեստերը փակ ծրարով ներկայացվում են Նախարարություն՝ առնվազն 15-ական առաջադրանք։
- Քննություններն անցկացնում է Նախարարության ընտրած ավագ դպրոցը, Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ը:
- «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», բնագիտական առարկաներից և օտար լեզուներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
- Բնութագրող գնահատման դեպքում «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից քննություններն անցկացվում են գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները՝ ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
- Փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
Իրավական ակտի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու ժամկետը մինչև հունվարի 24-ն է։
դիտումներ 552
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026



























































