«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
Քանդակագործ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դիզայնի և ժամանակակից արվեստի ուսուցիչ Գուրգեն Պետրոսյանը «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին մասնակցեց նույնանուն ստեղծագործությամբ և կակտուսի քանդակով, որի աշխատանքների մեջ ներգրավել էր սովորողներին:
Գուրգեն Պետրոսյանի հետ զրուցեցինք ցուցահանդեսի ամփոփման առիթով:
– Կպատմե՞ք Ձեր աշխատանքի մասին։
– Աշխատանքը կոչվում է «Սահմաններ». մինիմալիստական աշխատանք է, որում ներգրավել եմ սովորողներին։
– Ո՞ր դասարանի երեխաներին եք ներգրավել։
– 4-5-րդ և բարձր դասարանների սովորողների։
– Ո՞ր առարկայի շնորհիվ։
– Մեր դպրոցում սովորողները ընտրում են, օրինակ, գեղարվեստական խմբեր, որոնց էլ մասնակցում են։
– Առարկան գեղարվե՞ստն է։
– Այո, ես դասավանդում եմ դիզայն և ժամանակակից արվեստ։
– Ինչի՞ց է պատրաստված և ո՞րն է գաղափարը։
– Աշխատանքը նեոմինիմալիստական է: Ֆորմաների մասին է։ Ես փորձել եմ քանդակի և աբստրակտ նկարչության սահմանը անջատել։ Ֆորմայով ավելի նման է քանդակի և նկարի:
19 աշխատանք միավորել եմ և դարձրել եմ մի աշխատանք։
Նյութի ընտրությունը ինձ համար կարևոր է: Այնպիսի նյութեր են, որոնք ամենաէժանն են, ամենահասարակն են, բայց որով դու կարող ես ստեղծել արվեստի գործ։ Օրինակ՝ ես այս աշխատանքի մեջ օգտագործել եմ պենոպլեքս, ջրի խողովակներ։ Այսինքն այն բաները, որոնց հետ մարդը ամեն օր առնչվում է, բայց որպես զուտ կենցաղային իր։
– Ինչքա՞ն ժամանակում եք ստեղծել։
– Բուն աշխատանքը մեկ ամսվա ընթացքում: Բայց քննարկումներ են եղել, որպեսզի համատեղվեն աշխատանքները, մի կոնցեպցիայի մեջ լինի, այսինքն ամբողջ ցուցահանդեսը լինի մի գործ, չլինի առանձին գործերի շարք։
– Քննարկումները եղել են արվեստագետ ուսուցիչների հետ: Իսկ երեխաների հետ ինչպե՞ս եք աշխատել, ինչպե՞ս եք ներգրավել։
– Երեխաներին ներկայացրել եմ «Սահմանների» իմաստը՝ թե ինչ նկատի ունենք՝ ասելով սահմաններ: Աշակերտները հնարավորություն ունեին մտածելու և ով ուզում էր՝ մասնակցում էր այս աշխատանքի ստեղծմանը։
– Ոգևորվա՞ծ էին։
– Այո, բավականին։
– Ի՞նչ է տալիս այսպիսի աշխատանքի մեջ երեխաներին ներգրավելը. Ձեզ էլ, երեխաներին էլ։
– Ինձ, որպես արվեստագետ, հետաքրքիր է: Ես հիմնականում ցուցադրվել եմ Մոսկվայում և ԱՄՆ-ում: Երկար տարիներ չեմ ապրել Հայաստանում: Ուսանողական տարիքից տեղափոխվել եմ և որպես արվեստագետ այնտեղ եմ ցուցադրվել՝ թանգարաններում, բայց առաջին հասուն ցուցադրությունն է, որով որոշեցի հանդես գալ Հայաստանում։
Այս ցուցահանդեսին ներկայացնում եմ 2 աշխատանք. բացի «Սահմաններից» ներկայացնում եմ նաև Կակտուսի քանդակը։
– Երեխաները մասնակցե՞լ են այս աշխատանքին։
– Այո։
– Ի՞նչ են արել։
– Միասին ենք աշխատել: Իրենց հետաքրքիր է եղել աշխատելը: Սկզբում բացատրել եմ՝ ինչի մասին է այս քանդակը: Առաջին փուլում, երկրորդ փուլում իրենք պրակտիկորեն աշխատել են քանդակի վրա։ Օրինակ՝ աշխատել են պենոպլեքսի վրա, իրենք են տաշել այս գծերը, էպոքսիդից ենք ստացել։
– Ձեր դպրոցում այդ բոլոր հնարավորությունները կա՞ն։
– Այո։ Մեր դպրոցում կան նախագծային աշխատանքների հնարավորություններ: Այս աշխատանքը արել եմ ավագ դպրոցի սովորողների հետ:
– Հիմա կրթության նախարարությունը անընդհատ այդ մասին է խոսում, որ երեխաների նախագծային աշխատանքները շատ կարևոր են: Եթե ուսուցիչները ստեղծագործ չլինեն, արվեստի հետ կապ չունենան, հնարավո՞ր է այդ նախագծերն իրականցնել այդքան հեշտ և հետաքրքիր։
– Չեմ կարծում: Մեր դպրոցը այդ փորձն ունի: Մոտ 30 տարի նախագծեր են մշակվում և իրականացվում: Այդ նախագծերը սովորողների հետ քննարկվում են: Հետաքրքիր է միասին աշխատել այդ նախագծերի վրա:

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
– Կակտուսի կոնցեպտի մասին կպատմե՞ք։
– Այս կոնցեպտի մեջ public art-ն է՝ հասարակական քանդակը: Որպես այդպիսին այն քանդակային չէ, բայց արվեստագետը նկատում է ծավալը, տարածությունը և այլն, դարձնում է արվեստի գործ:
Այսինքն մենք վերցնում ենք ոչ կարևոր իրը, որը առաջին հայացքից է թվում ոչ կարևոր և այն վերածում ենք քանդակի։
– Այսինքն այս կերպ երեխաների հետ աշխատելով՝ դիտարկման կարողությունն եք զարգացնում։
– Այո, public art-ը ժամանակակից քանդակագործության մի մաս է, որը Հայաստանում դեռ այդքան զարգացած չէ, աշխարհում՝ հասարակական վայրերում, այսպիսի աշխատանքներ շատ կտեսնեք, որտեղ օգտագործում են տարբեր նյութեր, հետաքրքիր են դարձնում հասարակական տարածությունը։
– Ցուցահանդեսից հետո որտե՞ղ են լինելու այս աշխատանքները։
– Կրթահամալիրում:
Զրուցեց Անուշ Մարտիրոսյանը
Հ․Գ․ «Սահմաններ» խորագրով ցուցահանդեսին ներկայացած մյուս արվեստագետ ուսուցիչների աշխատանքները՝ հաջորդաբար:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
Sculptor and teacher of design and contemporary art at the “Mkhitar Sebastatsi” Educational Complex, Gurgen Petrosyan, took part in the Borders exhibition with a work of the same name, and a cactus sculpture, created with the involvement of his students.
We spoke with Gurgen Petrosyan on the closing day of the exhibition.
– Could you tell us about your work?
– The work is called Borders. It’s a minimalist work in which I involved my students.
– Which grade’s students did you involve?
– Students from the 4th–5th grades of middle school, as well as from the upper grades.
– Through which subject?
– At our school, students choose, for example, art-focused groups, which they then take part in.
– Is the subject art?
– Yes, I teach design and contemporary art.
– What is it made of, and what is the idea behind it?
– The work is neominimalist—it’s about forms. I tried to separate the boundary between sculpture and abstract painting. In form, it resembles both a sculpture and a painting.
I combined 19 pieces into a single work. Through the choice of materials, I created a minimalist piece. Material selection is important to me: I use the cheapest, most ordinary materials- things you can still turn into a work of art. For example, in this work I used penoplex and water pipes- everyday items people usually see only as household objects.
– How long did it take you to create it?
– The actual work took about a month to complete. But there were also discussions to bring the pieces together under one concept- so that the entire exhibition would feel like a single work, rather than just a series of separate pieces.
– The discussions were held with artist-teachers. And how did you work with the children—how did you involve them?
– I explained to the children the meaning of “Borders”—what we mean when we talk about borders. The students had the opportunity to reflect on it, and those who wished to take part contributed to the creation of the work.
– Were they excited?
– Yes, very much so.
– What does involving children in a work like this give—to both you and the children?
– For me as an artist, it’s interesting. I’ve mostly exhibited in Moscow and the United States. I haven’t lived in Armenia for many years—I moved away as a student and have exhibited in museums abroad. But this is my first mature exhibition, and I decided to present it here in Armenia.
In this exhibition, I am presenting two works: in addition to Borders, I am also showcasing the Cactus sculpture.
– Did the children take part in this work?
– Yes.
– What did they do?
– We worked together, and they found it interesting. First, I explained what the sculpture was about. In the initial stage, and then in the second stage, they worked directly on the sculpture—for example, shaping the penoplex, carving these lines themselves, and working with epoxy to create the final form.
– Does your school have all those possibilities?
– Yes. Our school offers opportunities for project-based work. I created this piece together with high school students.
– Right now, the Ministry of Education is constantly talking about how important project-based work for children is. But if teachers aren’t creative and have no connection to art, is it really possible to carry out such projects so easily?
– I don’t think so. Our school has that experience—projects have been developed and implemented for about 30 years. These projects are discussed with the students, and it’s always interesting to work on them together.

Photo by “Mkhitar Sebastatsi” Educational Complex
– Could you tell us about the concept of the Cactus?
– This concept is rooted in public art- a communal sculpture that takes the form of something like a cactus. It isn’t a traditional sculpture in itself, but the artist notices its volume, its space, and so on, and turns it into a work of art. In other words, we take an object that may seem unimportant at first glance and transform it into a sculpture.
– So, by working with children in this way, you’re developing their ability to observe.
– Yes. Public art is a part of contemporary sculpture that is not yet very developed in Armenia, whereas around the world you can see many such works in public spaces—using different materials to make communal areas more engaging and interesting.
– Where will these works be after the exhibition?
– At the Educational Complex.
Interview by Anush Martirosyan.
P.S. The works of the other artist-teachers presented at the exhibition will be published soon.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026



















































