«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ AFP-ի
Հունաստանում Օլիմպոս լեռան ստորոտում անցկացվել է «Պրոմեթևս» չորսօրյա փառատոնը՝ հին հունական գրականությունից և կրթությունից կտրված լինելու իրողության դեմ։
«Մենք արհեստականորեն և համակարգված կերպով կտրվել ենք հին Հունաստանի գրականությունից, կրթությունից և մտածողությունից, մեր նախնիների աստվածներից ու աստվածայինի մասին հունական պատկերացումներից։ Մենք հրաժարվել ենք մեր անցյալից»,– France 24-ի փոխանցմամբ, միջոցառման մասնակիցներն այս կերպ են բացատրել փառատոնի անհրաժեշտությունը։
Մասնակիցների խոսքով՝ հին հունական գրականությունն ու կրթական ավանդույթը միայն պատմական ժառանգություն չեն, այլև քաղաքակրթության հիմքերից են, որոնք ձևավորել են եվրոպական փիլիսոփայությունը, գիտությունը, ժողովրդավարական մտածողությունն ու կրթական համակարգերը։

Լուսանկարը՝ AFP-ի
Փառատոնի շրջանակում կազմակերպվել են թատերական ներկայացումներ, ավանդական պարեր և հին հունական մշակույթից ներշնչված տոնակատարություններ։ Մասնակիցներից շատերը նաև ընտրել են հին հունական աստվածների անուններ՝ ընդգծելով իրենց կապը պատմական և մշակութային ժառանգության հետ։
Այս տարվա միջոցառման գլխավոր ուղերձներից է՝ հասարակությունները չեն կարող լիարժեք հասկանալ իրենց ինքնությունն ու մշակույթը, եթե հեռանում են դասական գրականությունից, կրթությունից և պատմական մտավոր ժառանգությունից։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026



























































