Մի՛ խեղդեք աշակերտներին հիշողության վրա հիմնված կրթությամբ։ Այս հորդորի հեղինակը Կալիֆորնիայի ավագ դպրոցում դասավանդող անգլերենի ուսուցիչ և սոցիալական հետազոտությունների մասնագետ Լարի Ֆերնազոն է։
Նա կոչ է անում աշակերտների հիշողությունն անընդհատ ստուգելու փոխարեն դասարանում կազմակերպել քննարկումներ, որոնց ժամանակ նրանք կհայտնեն իրենց կարծիքը, կարձագանքեն ընկերների արտահայտած մտքերին։
«Այսօր սոցիալական մեդիայում՝ էկրանների մյուս կողմից ակտիվ արձագանքների պարագայում առավել քան երբևէ անհրաժեշտ է աշակերտներին ներգրավել արդյունավետ քննարկումների մեջ, որոնց շնորհիվ կստեղծվեն ու կզարգանան հանրօգուտ մտքեր»,- պնդում է ուսուցիչը,- «Մենք պետք է նրանց սովորեցնենք, որ շատ ուժեղ պետք է լինել քո տեսակետն այլ հիմնավորումներ լսելուց հետո փոխելու համար»։
Ըստ Լարի Ֆերնազոյի՝ սա այն միջոցն է, որի շնորհիվ աշակերտները վաղն ի զորու կլինեն ապահովել իրական ժողովրդավարություն։
Նոր մեկնաբանություն