«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ The Wall Street Journal-ի կայքից
Ավստրալիան մտադիր է սահմանել նվազագույն տարիքի շեմ՝ սոցիալական ցանցերից օգտվելու հարցում: Նման որոշման հիմքում սոցցանցերի բացասական ազդեցությունն է երեխաների հոգեկան և ֆիզիկական առողջության վրա, որն առաջացնում է հակազդեցություն օնլայն հարթակների պատասխանատուների շրջանում, քանի որ այդպիսով կկրճատվի ակտիվությունը սոցցանցերում: Տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ավստրալիայի վարչապետ Էնթընի Ալբանեսը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունն այս տարի իրավական ակտով կսահմանի սոցցանցերից օգտվողների նվազագույն տարիքի շեմը: Նա ասել է, որ խոսքը 14-16 տարեկանների մասին է:
«Ես ուզում եմ երեխաներին տեսնել ֆուտբոլի դաշտում և լողավազանում ու թենիսի կորտում»,- հայտարարել է վարչապետը և ավելացրել. «Մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ունենան իրական շփումներ իրական մարդկանց հետ: Բոլորս գիտենք, որ սոցիալական մեդիան պատճառում է սոցիալական վնասներ»:
Ավստրալիան սոցցանցերում ամենաակտիվ երկրներից է. պաշտոնական տվյալներով, 26 մլն ավստրալացի է գրանցված տարբեր սոցիալական հարթակներում:
Ավստրալիայի թվային անվտանգության հանձնակատարը հունիսին զգուշացրել էր, որ սահմանափակումները կարող են երեխաներին մղել դեպի ավելի ցածրակարգ սոցիալական տիրույթներ: Սիդնեյի համալսարանի տվյալներով, դեռահասներն առավելապես տարված են Instagram-ով և Youtube-ով:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդկաստանի կրթության նախարարի հրաժարականը 27.07.2026
- Ուսուցիչները դժգոհ են էսսեի քննությունից 24.07.2026
- ՀՀ բարձրագույն կրթությունը՝ միջազգային վարկանիշով 23.07.2026
- Երեխաներին դպրոց վերադարձնելու հայտերը 22.07.2026
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ