«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Լիլիթ Ավագյանի
Թեզի կամ առանձին առարկայի ավարտական պաշտպանությունը բարձրագույն կրթության կարևոր փուլերից է, որը համարվում է ուսանողի գիտելիքների և մասնագիտական ունակությունների գնահատման հիմնական միջոցը:
Ինձ համար՝ որպես ուսանողի, այդ գործընթացը հետաքրքիր էր ոչ միայն ուսումնական, այլ նաև մշակութային տեսանկյունից, քանի որ առիթ ունեցա մասնակցելու երկու տարբեր կրթական համակարգերում պաշտպանության գործընթացին:
Պաշտպանությունը Հայաստանում
Հայաստանում պաշտպանությունը հիշեցնում է պայքար, որտեղ ուսանողը ստիպված է «պաշտպանվել» հանձնաժողովի կտրուկ և երբեմն սուր հարցերից: Մթնոլորտը լարված է, հաճախ էլ սթրեսային, քանի որ քննադատությունը ոչ միշտ է կառուցողական:
Պաշտպանության ընթացքում հանձնաժողովի ուշադրությունը հաճախ կենտրոնացած է սխալներ գտնելու վրա: Դա ուսանողին ստիպում է իր կատարած ուսումնասիրությունը հանգիստ, հաճույքով ներկայացնելու փոխարեն «պաշտպանել» այն:
Այս մոտեցման արմատները կարելի է գտնել խորհրդային խիստ կրթական համակարգի ժառանգության մեջ:

Թեև այս մոդելը նպատակ ունի ստուգելու ուսանողի գիտելիքներն ու աշխատանքը, գործընթացը հիմնականում վերածվում է մի հանձնաժողովի անհարկի քննադատության, որն անգամ հնարավորություն չի ունեցել նախապես կարդալու և ընկալելու ամբողջական տեքստը։
Պաշտպանությունը Շվեդիայում
Իմ փորձը Շվեդիայում ամբողջությամբ փոխեց պաշտպանության մասին պատկերացումներս:
Ձևաչափը ավելի շատ հիշեցնում է կառուցողական զրույց, որը հիմնված է համագործակցության և փոխադարձ ուսուցման վրա: Այստեղ ուսանողները գնահատվում են երկու հիմնական բաղադրիչով՝ ոչ միայն իրենց գրած թեզով, այլ նաև այն բովանդակությամբ և ոճով, որով կարողանում են ներկայացնել ուրիշի աշխատանքը: Այստեղ ուսանողը ներկայացնում է ոչ թե սեփական թեզը, այլ համակուրսեցու աշխատանքը: Ներկայացման ընթացքում պետք է կենտրոնանալ միայն փաստերի վրա՝ առանց անձնական կարծիքի կամ գնահատականի:
Պարզապես պետք է ներկայացնել աշխատանքի կառուցվածքը, բովանդակությունը և հիմնական գաղափարները: Ներկայացման ընթացքում կամ դրանից հետո հնարավորություն է ընձեռվում հարցեր ուղղել թեզի հեղինակին:
Նույն կերպ, մյուս համակուրսեցիներն էլ, որոնք նախապես կարդացել են աշխատանքը, կարող են իրենց հարցերն ուղղել հեղինակին կամ պարզապես կարծիք հայտնել, բայց ոչ թե մյուսի արված աշխատանքի վերաբերյալ, այլ քննարկվող թեմայի շուրջ:
Հարցերը, որոնց նպատակը բնավ ճիշտ կամ սխալ դուրս գալը չէ, օգնում են ոչ միայն հասկանալ հեղինակին, այլև նրա աշխատանքը վերլուծել նոր տեսանկյունից: Այս մոդելը ուսումնական գործընթացը վերածում է բաց քննարկման՝ միաժամանակ յուրաքանչյուր մասնակցին թույլ տալով կատարելագործել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքի հմտությունները:

Այս ձևաչափը կառուցողական է, քանի որ քննարկման հիմքում ընկած են ոչ թե քննադատությունը կամ սխալներ գտնելը, այլ ուսանողների միջև գաղափարների և մտքերի փոխանակումը: Այն, ինչ սկզբում կարող է թվալ անսովոր, իրականում վերածվում է հետաքրքիր և բովանդակալից զրույցի: Գործընթացը թույլ է տալիս նաև խորապես հասկանալ աշխատանքը, գնահատել դրա ուժեղ և թույլ կողմերը:
Նպատակը
Հայաստանի և Շվեդիայի մոդելները տարբեր են ոչ միայն ձևաչափով, այլ նաև նպատակներով:
Եթե Հայաստանում պաշտպանությունը կարող է ավելի քննադատական լինել, ապա Շվեդիայում այն ուսուցման, համագործակցության և քննարկման հարթակ է: Շվեդական մոդելը կենտրոնանում է ուսանողի կարողությունների վրա՝ կարողանում է արդյոք ներկայացնել ուրիշի աշխատանքը համակողմանի, հակիրճ և անաչառ ձևով: Սա թույլ է տալիս զարգացնել հաղորդակցման, քննադատական մտածողության և փոխգործակցության հմտությունները, որոնք կարևորվում են ժամանակակից կրթական համակարգում:
Այսպիսով, Շվեդիայի մոդելը հնարավորություն է տալիս զարգացնելու ոչ միայն գիտելիքները, այլ նաև հաղորդակցության և քննադատական մտածողության հմտությունները:
Հայաստանի համար այս մոդելը կարող է լավ օրինակ լինել՝ ուսանողակենտրոն մոտեցումներով և կրթական գործընթացի առավել կառուցողականությամբ: Պաշտպանությունը պետք է դառնա ոչ թե քննադատության, այլ զարգանալու և սովորելու հնարավորություն:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ