
Ամբողջ Իսպանիայի քաղաքացիները WhatsApp-ի խմբերում բուռն քննարկվում է երկրի համար ամենակարեւոր դարձած հարցը. ոչ, ոչ թե երկրի որեւէ քաղաքական թեմա, այլ դպրոցներում սմարթֆոնների արգելքի հարցը։ Հայտնում է Euronews -ը։
Բարսելոնացիների 10 հազարանոց խմբի հիմնադիր, 3 երեխայի մայր Եղիսաբեթ Գարսիա Պերմանյերի պնդմամբ, միջին դպրոցի երեխաներին չպետք է թույլատրվի դասարանում օգտագործել սմարթֆոն։
Ինչպես հուլիսին տեղեկացրել էր «Մեդիան հանուն կրթության» ՀԿ ՖԲ էջը, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի վերջին զեկույցում հուլիսին նշվել էր ամբողջ աշխարհում սմարթֆոնների կիրառության բացասական ազդեցության եւ դրանց արգելքի անհրաժեշտության մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել էր, որ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 4 երկրից մեկը դպրոցներում արգելում է մինչեւ 16 տարեկանների սմարթֆոնների կիրառությունը։
Նոր մեկնաբանություն