«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Վաշինգտոն Փոստ»-ի
Հյուսիսային Իռլանդիայի ուսուցիչների բանակցային կոմիտեն հասավ նպատակին՝ ստանալով կառավարության համաձայնությունն ուսուցիչների աշխատավարձերը 24,3 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Այսպիսով, Հյուսիսային Իռլանդիայի ուսուցիչների աշխատավարձերը հավասարվեցին Մեծ Բրիտանիայի ուսուցիչների աշխատավարձերին։ Այս տեղեկությունը հրապարակել է Հյուսիսային Իռլանդիայի կրթության նախարար Փոլ Գիվենը։
Ուսուցչական 5 կազմակերպությունների համատեղ պայքարը սկսվել էր 2022 թվականի մայիսից։
«Ուսուցիչներն ու դպրոցների առաջնորդներն ունեն կարևոր դերակատարություն Հյուսիսային Իռլանդիայում և ես բարձր եմ գնահատում նրանց ամենօրյա ծանր աշխատանքը»,- հայտարարել է նախարարը և ավելացրել, որ տնտեսության զարգացումը հնարավոր կլինի ապահովել դպրոցում որակյալ կրթություն տալու շնորհիվ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026


























































