«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Անուշ Մարտիրոսյանի
Վերջերս Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի փորձագետ, մեդիագրագիտության դասընթացավար Արմինաս Վարանասկաուսը, որի հետ զրուցել է Անուշ Մարտիրոսյանը:
– Ի՞նչ հատուկ խորհուրդներ ունեք ուսուցիչների համար՝ կապված արհեստական բանականությանն առնչվող հարցերի հետ:
– Երբ երեխաներն իմանում են ԱԲ մասին, քննադատաբար են մոտենում նման հարցերին: Մենք կարող ենք դրա մասին մտածել որպես «պատվաստում»: Երբ նրանք տեղյակ լինեն, հեշտ կլինի վտանգները հասկանալը:
– Հատուկ մոտեցում է պահանջվում յուրաքանչյուր տարիքային խմբի դեպքում: Դուք ունե՞ք հստակ տարբերակումներ, թե ում, երբ, ինչ է պետք ասել:
– Եթե մենք խոսում ենք տարբեր տարիքային խմբերի մասին, պետք է նկատի ունենանք, որ մոտեցումներն էլ պետք է լինեն տարբեր: Կրտսեր դպրոցում դու պետք է սկսես երեխաներին բացատրել, թե ո՞ր հարցերն են անձնական, որո՞նք՝ ընդհանուր և որո՞նք են տարբերությունները:
Դու նաև պետք է բացատրես, որ առանց ընկերոջդ հարցնելու չպետք է նրա լուսանկարը հրապարակես սոցիալական ցանցում: Այդ դեպքում նրանք կհասկանան, որ խոսքն իրենց մասին չէ, խոսքն այն մարդկանց մասին է, որոնց լուսանկարը դու ուզում ես հրապարակել սոցցանցում:
Ուսուցիչները չպետք է մտածեն, որ մենք այս-այս հարցերի մասին եթե չխոսենք, աշակերտները ռիսկի չեն դիմի: Նրանք արդեն օգտագործում են սոցցանցերը:
Մենք պետք է երեխաներին հասկացնենք, որ գիտենք սոցցանցերում տեղի ունեցողի մասին: Այդ դեպքում նրանք կմտածեն, որ պետք է ուշադիր լինեն:
Մենք պետք է երեխաներին հասկացնենք, որ գիտենք սոցցանցերում տեղի ունեցողի մասին: Այդ դեպքում նրանք կմտածեն, որ պետք է ուշադիր լինեն:
Եվ երկրորդ՝ պետք է ցույց տանք, թե ինչպես է պետք օգտագործել արհեստական բանականությունը: Այն իմաստով, որ ոչ թե դա վատ է, այլ եթե օգտագործում ենք խելացի ձևով, այն կարող է լինել շատ օգտակար, մեր փոխարեն կարող է կատարել որոշ կարևոր գործողություններ՝ օգնելով մեզ:
Ապագայում արհեստական բանականությունն ամենուր կլինի մեզ հետ: Չգիտեմ՝ ինչ ձևաչափով: Պետք է օգտագործենք, բայց չդառնանք մեխանիկական երևույթներ, որ ամեն ինչ հանձնարարենք արհեստական բանականությանը:
Ինչո՞ւ չօգտագործենք արհեստական բանականության այն հնարավորությունները, որոնք կյանքը դարձնում են հեշտ:
Ուսուցիչները պետք է երեխաներին ցույց տան, թե ինչպես է պետք օգտագործել արհեստական բանականությունը՝ էթիկապես և շահերի տեսանկյունից ճիշտ մոտեցմամբ:
– Դուք, որպես Եվրահանձնաժողովի փորձագետ, ի՞նչ եք նկատել. ո՞ր երկրներն են օրինակելի սովորողներին արհեստական բանականության հնարավորությունների հարցում ճիշտ ուղղորդելու առումով:
– Դա շատ լավ հարց է: Եթե անկեղծ, մտածում եմ, որ բոլոր երկրներում դեռ շատ մեծ անելիք կա: Իհարկե, սկանդինավյան, բալթյան երկրներում, Նիդերլանդներում, Բելգիայում գուցե կա լավ պրակտիկա, համակարգ, որն աշխատոմ է մեդիագրագիտության ոլորտում: Եվ դա շատ կարևոր է, որովհետև պետք է իմանալ՝ ինչպես վերաբերել մեդիային, որովհետև արհեստական բանականությամբ մշակված տեղեկությունն էլ է տեղեկություն:
Մենք կարող ենք բոլոր այդ տեխնիկաները որակել, բայց սկանդինավյան երկրներում ավելի քան 50 տարի առաջ սկսել են խոսել այս հարցերի մասին: Նրանք առջևում են, բայց ամեն դեպքում արհեստական բանականությունը հիմա շատ արագ է փոխվում:
Դրա համար էլ բոլոր երկրները նույն վիճակում են: Բոլորի դեպքում էլ պետք է խոսել և հասկանալ, թե ինչպես է պետք մոտենալ այդ հարցերին: Պետք է կիսել փորձը, ռեսուրսները, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, օրինակ, ԱՄՆ-ում, ազդում է մյուս երկրների վրա, նույն կերպ այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ազդում է մյուս երկրների վրա: Ամեն ինչ փոխկապակցված է:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026


























































