«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական էջից
Օրերս Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրապարակավ խոսեց դպրոցներում միջոցառումների անցկացման մշակույթը փոխելու մասին։ «Միշտ չէ, որ վերջին զանգի արարողությունները համապատասխանում են չափորոշչով սահմանված այն արժեքներին և այն շեշտադրումներին, որ մենք ուզում ենք տեսնել դպրոցներում»,- ասել էր նախարարը և կարծիք հայտնել. «Ունենք կարիք քաղքենիական միջավայրից անցում անելու դեպի իրական արժեքներ, որոնք պետք է լինեն մեր դպրոցի բովանդակությունը։ Հայտարարելու ենք մրցույթ լավագույն մշակութային վերջին զանգ անվանման, որին իհարկե մասնակցությունը դպրոցների շրջանում լինելու է կամավոր, բայց նաև սրա միջոցով, հուսով եմ, որ կխրախուսենք այն միջավայրը, որը թույլ կտա, որ մեր երեխաները կարողանան ստեղծագործել և շատ ավելի լավ, քան գրված պատրաստի և ոչինչ չասող սցենարները»,- հույս էր հայտնել նախարարը։
Ժաննա Անդրեասյանի նախաձեռնությունը՝ բարեփոխելու Հայաստանի ավարտական արարողությունները՝ կենտրոնանալով մշակութային-ստեղծագործական դրսևորումների վրա, և՛ հետաքրքիր է, և՛ անհրաժեշտ։ Այս նախաձեռնությունը կարող է հիմք հանդիսանալ՝ ստանդարտացված և անորակ ավարտական «ներկայացումները» փոխարինել բովանդակալից միջոցառումներով, որոնք համահունչ կլինեն դպրոցներում քարոզի արժանի արժեքներին: Այս քայլը, անշուշտ, կարևոր է, քանի որ այն աշակերտներին հնարավորություն կտա ոչ միայն ընկղմվել մշակութային կյանքի մեջ, այլ նաև, առհասարակ, վերաիմաստավորել նման միջոցառումների նշանակությունը։
Հրաժարվելով նախապես գրված անորակ և անմշակույթ սցենարներից և խրախուսելով ուսանողներին ստեղծել իրենց սեփական բովանդակությունը՝ դպրոցները կարող են հարթակ դառնալ մշակութային-ստեղծագործական ինքնաարտահայտման համար:
Այնուամենայնիվ, իրականացման մեթոդը` մրցույթի և դպրոցների միջև մրցակցության միջոցով, չի կարող լինել մշակութային այս նախաձեռնությունը խրախուսելու ամենաարդյունավետ միջոցը: Մրցույթները հիմնականում ստեղծում են անհարկի ճնշում և խթանում մրցակցությունը, այլ ոչ թե նպաստում ստեղծագործ միջավայրին։
Թեև մրցույթները կարող են մոտիվացնել որոշ աշակերտների, դրանք նաև ստիպում են կենտրոնանալ հաղթանակի, այլ ոչ թե հաճելի փորձը վայելելու և ինքնաարտահայտվելու վրա։ Աշակերտները կարող են իրենց հասակակիցներին դիտարկել որպես մրցակիցներ, այլ ոչ թե (գործ)ընկերներ: Սա կարող է բացասաբար ազդել դպրոցական միջավայրի վրա։
Այսպիսով, վերջին զանգի անմշակույթ դրսևորումները մշակութային փորձի վերածելու հրաշալի գաղափարը կարող է վտանգի տակ դրվել գործընթացի մրցակցային բնույթի պատճառով:
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր,
Ստոկհոլմի համալսարանի միջազգային և համեմատական կրթության ֆակուլտետի մագիստրոս
Սահմաններ. Գևորգ Այվազյան

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026






































