«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
Հանրակրթական պետական նոր չափորոշիչները (ՀՊՉ) միտված են բարելավելու հանրակրթության որակը՝ նախկին գիտելիք-հմտություն-արժեք եռաբաղադրիչ հայեցակարգի փոխարեն որդեգրելով գիտելիք-հմտություն-արժեք-դիրքորոշում քառաբաղադրիչ հայեցակարգը։
Նոր ՀՊՉ-ն հիմնված է 8 կարողունակությունների վրա, որոնց հենքով մշակված առարկայական ծրագրերով ու թեմատիկ պլաններով դասավանդումը պիտի կերտի ոչ միայն գիտելիք ունեցող, այլև արժեքային համակարգով օժտված և դիրքորոշում ունեցող ապագա քաղաքացի։
Թեպետ բոլոր 8 կարողունակություններն էլ քաղաքացիական կրթության տարրեր են պարունակում, բայց դրանցից մեկը՝ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը, ամբողջովին միտված է «ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը»։
Հանրակրթական պետական չափորոշչով, «Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք»:
Տեսականից գործնական
Ինչպես կրթական ցանկացած ոլորտ, քաղաքացիական կրթությունը ևս պարունակում է տեսական-տեղեկատվական և գործնական-կիրառական բաղադրիչներ։
Գաղտնիք չէ, որ մեր կրթահամակարգի հիմնական թերություններից մեկը երկրորդ՝ գործնական-կիրառական բաղադրիչի կամ իսպառ բացակայությունը, կամ թույլ դրսևորումն է եղել և դեռ շարունակում է լինել։ Պատճառը հիմնականում դրա՝ ոչ չափելի լինելն է։ Այսինքն՝ քեզ ոչ ոք բարձր միավորային գնահատական չի նշանակում նրա համար, որ դու հանդուրժողականություն ես ցուցաբերում կամ, ասենք, գրագողությամբ չես զբաղվում։
Մեր երեխաները հրաշալի կարող են տեղյակ լինել քաղաքացու իրավունքներից և պարտականություններից, դատողություններ անել արժեքների մասին, որովհետև դա իրենցից պահանջվում է, բայց հաջորդ վայրկյանին բուլինգի ենթարկել ընկերոջը կամ արտագրելով քննական աշխատանքը՝ բարձր միավոր ստանալ։
Ցուցիչ
Մեծ հաշվով, մեր երկրում քաղաքացիական կրթության մակարդակի մասին դժվար չէ ամփոփ կարծիք կազմել․ դրա համար մանրամասն հետազոտություններ կամ մշտադիտարկումներ պետք չեն։ Ամենաակնառու ցուցանիշը հայրենի բնության հասանելի վայրերի սանիտարահիգիենիկ վիճակն է, որ, մեղմ ասած, շարունակում է զարմացնել զարգացող փնթիության մակարդակով։
Բնությունից օգտվող և այն անխղճաբար ապականող քաղաքացին էլ որտեղ, եթե ոչ դպրոցում պիտի ստանար այն կրթությունը, որը կսովորեցներ, կպարտադրեր ինքնադրսևորման տարրական կանոններ․ այն է՝ հանրային տարածքում տուրք չտալ սեփական ճաշակի և կենսակերպի անզուսպ փայլատակումներին։
Նույն կենսակերպի դրսևորում է նաև հանրային վայրում բարձր երաժշտություն լսելը՝ արհամարհելով և, որ ավելի վատ է, չընկալելով այլոց նախընտրությունները։ Իհարկե, երաժշտական ճաշակի և սնվելու մշակույթի այդ պատկերը նույնպես ուղիղ արտացոլում է կրթության բացթողումները։
Ինչը և ինչպես շտկել
Հանրակրթական դպրոցներում քաղաքացիական կրթությունը՝ որպես տեսական-տեղեկատվական գործառույթ, ներառված է «Հասարակագիտություն» առարկայի ծրագրում։ Սակայն, մասնագետների պնդմամբ, այդ ծրագրի ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման փուլում է, և ուսուցչական անձնակազմի վերապատրաստման խիստ կարիք կա՝ ուսուցման մեթոդաբանական հին ձևաչափերից ձերբազատվելու համար։
Մյուս կողմից էլ խնդիր կա յուրաքանչյուր առարկայի ծրագրում քաղացիական կրթության ինտեգրման, բայց ոչ արժեք և դիրքորոշում բաղադրիչները արհեստականորեն հարմարեցնելով ակադեմիական գիտելիքին, այլ ճիշտ հակառակը՝ այդ գիտելիքը արժեքային բաղադրիչի վրա կառուցելով։
Քայլեր
Քաղաքացիական կրթությունը բազմաշերտ է․ ներառում է մարդու իրավունքներ, հակակոռուպցիա, մեդիագրագիտություն, գենդեր, շրջական միջավայր և այլն։ Այս ամենի հիմքում, սակայն, ընկած է ինքնագիտակցությունը, պատասխանատվության զգացումը։ Ինքնաանդրադարձի ամենաարդյունավետ ճանապարհը քննադատական մտածողության զարգացումն է։ Այս ուղղությամբ նոր ՀՊՉ-ն ներառել է նախագծային ուսուցումը՝ որպես գործնական-կիրառական բաղադրիչ, էսսեները՝ որպես քննադատական մտածողության ցուցիչ։
Ինչպես ցանկացած փոփոխություն, այս նորամուծությունները ևս պետք է ժամանակի քննությունն անցնեն։ Առայժմ ունենք այն, ինչ ունենք․ դպրոցում նույնպես կարիք չկա մանրամասն հետազոտություն կամ դիտարկումներ անցկացնելու քաղաքացիական կրթության մակարդակը որոշելու համար․ բավական են արտաքին մի քանի դրսևորումները։ Օրինակ՝ վարձավճարով տրվող դասագրքերում նշումների առկայությունը:
Դասագիրքը երբեմն օգտագործովում է որպես անձնական «տետր», երբեմն նույնիսկ ուսուցչի լուռ համաձայնությամբ, և չկա այն պարզ գիտակցումը, որ իրենից հետո այդ դասագրքից օգտվող աշակերտը փաստացի խնդրի առաջ կգանգնի։
Հաջորդ՝ «ավանդական մշակույթը», որ դեռևս շարունակում է գործել դպրոցում, արտագրելն է՝ փաստացի գրագողությունը: Սա դարձյալ մեծ հաշվով՝ ուսուցիչների լուռ համաձայնությամբ։ Այնպես որ, վաղ է խոսել քաղաքացի ձևավորելու ճանապարհին մեր ձեռքբերումների մասին։
Քաղաքացի ուսուցիչ
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների կամ լավ կառավարման թեմաներով գործնական-կիրառական քայլերին, դպրոցում դրանց իրականացման հնարավորություն են ընձեռում, այսպես կոչված, աշակերտական խորհուրդները: Դրանք էլ հիմնականում շարունակում են լինել ձևական կառույցներ, ինչպես, ասենք, ուսուցչական արհմիությունները։
Փոքր-ինչ առաջընթաց կա նախագծային ուսուցման հարցում, բայց այն դեռևս հեռու է, ենթադրենք, համայնքային խնդիրներին դպրոցականների ներգրավվածությունն իրապես ապահովելուց։
Վերջին տարիներին դպրոցներում անց են կացվում նաև մեդիագրագիտության դասընթացներ. հիմնականում մեդիայի օրվա շրջանակներում: Սա չափազանց քիչ է մեդիամանիպուլյացիաների դարաշրջանում գրագետ քաղաքացի դաստիարակելու համար։
Ինչ վերաբերում է քննադատական մտածողության զարգացմանը, այն, թերևս, ամենաբարդ աշխատանքն է, քանի որ այստեղ շատ կարևոր է ուսուցչի դերը։ Մեծ մասամբ ուսուցիչն ինքը դեռևս կարիք ունի վերարժևորելու իր կարծրացած պատկերացումները, դա շատ բարդ է։
Իրավիճակը կարող է բարելավել մանկավարժամեթոդական պատրաստվածություն ձեռք բերած երիտասարդ ուսուցիչների զանգվածային մուտքը դպրոց: Բայց սա դեռևս անիրագործելի է՝ պայմանավորված մի շարք պատճառներով։
Բանաձևը մեկն է՝ ապագա քաղաքացի կարող է դաստիարակել միայն ներկայում քաղաքացի ուսուցիչը։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր
This publication has been developed with the financial support of the European Union, within the framework of a sub-grant provided under the “Budgets for Citizens” project implemented by a consortium led by the “Armenian Lawyers՛ Association” NGO. It had been implemented by the “Media for Education” NGO. within the framework of the “Education Expenditures/Critical Thinking Quality” project. The “Media for Education” NGO is responsible for the content, and it does not necessarily reflect the views of the European Union.
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
“Media for Education” NGO
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ