«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարում՝ Աբոյն գյուղը։ Հեղինակ՝ Լեին Մասթերթոնի
Շոտլանդիայի Աբերդինշիր մարզի Աբոյն գյուղում մեծ աղմուկ է բարձրացրել հատուկ կարիք ունեցող երեխաների նկարները դասարանի միասնական լուսանկարներից ջնջելը։ Տեղեկացնում է բրիտանական «Գարդիան» պարբերականը՝ մանրամասնելով, որ լուսանկարից հեռացվել է սայլակով երեխան։ Մայրը՝ Նատալի Փիննելն ասել է, որ իր սիրտը կոտրված է նման փաստից։ Նա անթույլատրելի է համարել մյուս ծնողների վերաբերմունքը, որոնք հրաժարվել են գնել դասարանի լուսանկարները՝ դա պատճառաբանելով իր երեխայի՝ անվասայլակով նկարվելու հանգամանքը։ Նրա բնորոշմամբ՝ անմարդկային է երեխայի նկատմամբ նման վերաբերմունքի դրսևորումը։
Լուսանկարչական կազմակերպությունը հրաժարվել է որևէ մեկնաբանությունից՝ հայտարարելով, որ հետաքննում է այս դեպքը:
Աբերդինշիրի մարզպետը հայտարարել է, որ անթույլատրելի է նման վերաբերմունքը։ Նա հիշեցրել է, որ դպրոցում պետք է ներառվեն բոլոր երեխաները, բոլոր երեխաները պետք է ստանան գիտելիք ու ներգրավվեն հանրային, դպրոցական կյանքում։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026



























































