«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Photo by “Media for Education” NGO
Armenia’s new public education standard requires final exams in the humanities, specifically in literature and history, to be conducted in the form of an essay in the 9th grade.
At first glance, this idea seems logical and worth welcoming. So why does it seem impossible to the teachers of these subjects, who respond that not all students are able to clearly and correctly express their own thoughts in writing? It’s hard to disagree, as years of experience confirm this as well.
A school teacher cannot solve this problem alone. It is much deeper, and the school can only partly ensure the development of students’ language and thinking skills (and only through a highly literate, well-structured approach and considerable effort) so that, as a result, they can produce independent, high-quality written work.
It is a well-known truth that language is shaped, refined, changed, developed, and enriched through use. And where does a child actually use language? This, of course, is preceded by hearing the language. Constantly and continuously- in the family environment; and with breaks in frequency- outside, when communicating with friends or in an educational setting. Thus, the quality of language use depends first and foremost on what language the child hears at home, what topics are discussed with them, and how often these conversations take place.
The next important factor is the outside environment, which can either stimulate or limit language thinking by imposing certain boundaries on language use. The primary school environment is especially important at this stage, and the teacher’s role is crucial: if the teacher consistently listens to and engages the child in conversation, without imposing their own stereotypes, but instead encouraging open communication, it will lay the groundwork for the later development of written expression.
The third important factor is reading—especially when abstract thinking begins to develop. At that stage, reading is irreplaceable for broadening the mind, developing speech, and expressing one’s own thoughts more precisely. This is also the stage when students should be encouraged to write as much as possible on topics that interest them.
Thus, every child undoubtedly has the potential to express their thoughts coherently- what’s needed is to create the right environment and set well-formulated expectations.
Teacher, Co-founder of “Media for Education” NGO
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Լուսանկարը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
ՀՀ հանրակրթության նոր չափորոշիչը նախատեսում է հումանիտար առարկաներից, մասնավորապես՝ գրականության և պատմության, 9-րդ դասարանում ավարտական քննություններն անցկացնել էսսեի ձևաչափով։
Առաջին հայացքից տրամաբանական և ողջունելի այս գաղափարը ինչո՞ւ է անհնարին թվում այդ առարկաները դասավանդող ուսուցիչներին, որոնք, ի պատասխան, բարձրաձայնում են, որ բոլոր երեխաները չեն, որ կարող են սեփական մտքերը գրավոր գրագետ շարադրել։ Դժվար է չհամաձայնելը, որովհետև տարիների փորձը նույնպես դա է հաստատում։
Դպրոցի ուսուցիչը չի կարող միայնակ լուծել խնդիրը: Այն շատ ավելի խորքային է, և դպրոցը միայն մասամբ կարող է (այն էլ խիստ գրագետ ու համակարգված մոտեցման, մեծ ջանքերի արդյունքում) ապահովել սովորողների լեզվամտածողության զարգացումը և, որպես արդյունք, ինքնուրույն որակյալ գրավոր շարադրանք ստեղծելը։
Հայտնի ճշմարտություն է՝ լեզուն գործածելիս է ճկվում, հղկվում, փոփոխվում, զարգանում, հարստանում։ Իսկ որտե՞ղ է երեխան լեզու գործածում, ինչին, իհարկե, նախորդում է այդ լեզուն լսելը։ Անընդհատ և անընդմեջ՝ ընտանեկան միջավայրում, ընդհատվող հաճախականությամբ՝ դրսում՝ ընկերների հետ շփվելիս կամ կրթական որևէ հաստատությունում։ Լեզվագործածության որակը, այսպիսով, նախևառաջ կախված է նրանից, թե ընտանիքում ինչ լեզու է նա լսում, և ինչ թեմաների շուրջ ու ինչ հաճախականությամբ են հաղորդակցվում իր հետ։
Հաջորդ կարևոր գործոնը դրսի միջավայրն է․ այն կարող է ինչպես խթանել, այնպես էլ սահմանափակել լեզվամտածողությունը՝ լեզվագործածության որոշակի սահմաններ պարտադրելով։ Տարրական դպրոցի միջավայրը այս փուլում շատ կարևոր է, և ուսուցչի դերը ամենամեծն է այս փուլում․ եթե վերջինս անընդհատ լսի և խոսեցնի երեխային՝ չպարտադրելով սեփական կարծրատիպերը, այլ խթանելով ազատ հաղորդակցությունը, հող կստեղծի հետագայում գրավոր խոսքի զարգացման համար։
Երրորդ կարևոր գործոնը ընթերցանությունն է, հատկապես երբ սկսում է զարգանալ վերացական մտածողությունը։ Այդ փուլում ընթերցանությունն անփոխարինելի է մտածողության ընդլայնման, խոսքի զարգացման, սեփական մտքերն ավելի դիպուկ շարադրելու գործում։ Այս փուլում նաև պետք է խրախուսել սովորողին հետաքրքրող թեմաների շուրջ հնարավորինս շատ գրելը։
Այսպիսով, յուրաքանչյուր երեխա անկասկած ունի մտքերը կապակցված շարադրելու ներուժ, միայն թե պետք է դրա համար ստեղծել համապատասխան միջավայր և առաջադրել գրագետ պահանջներ։
Ուսուցիչ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026



















































