«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Guardian-ի
Ամերիկացի պրոֆեսորների ասոցիացիայի հարցման արդյունքներով՝ ԱՄՆ հարավային նահանգներում դասախոսների զգալի մասը պատրաստվում է լքել իրենց աշխատանքային վայրերը քաղաքական միջավայրի պատճառով։ Հարցմանը մասնակցած շուրջ 4000 դասախոսների մոտ քառորդը նշել է, որ 2023 թվականից ի վեր դիմել է աշխատանքի այլ նահանգներում։
Տեխասի համալսարանում 14 տարի դասավանդած Հեդեր Հաուզերը, որն այս տարի հեռացել է նահանգից և աշխատանքի անցել Անտվերպենի համալսարանում, ընդգծել է, որ կրթության ոլորտում պետական վերահսկողության աճը լրջորեն մտահոգիչ է դարձել։ «Գիտեմ շատերի մասին, ովքեր վաղուց կլքեին նահանգը, եթե դա ավելի հեշտ լիներ», – ասել է Հաուզերը։
Հարցման տվյալներով՝ միայն Տեխասում հարցվածների 25 տոկոսը վերջին երկու տարում արդեն դիմել է աշխատանքի այլ նահանգներում, ևս 25 տոկոսը նախատեսում է սկսել որոնումներ։ Նախորդ տարի դասախոսների հիմնական պատճառը աշխատավարձն էր, իսկ այս տարի առաջին տեղում քաղաքական մթնոլորտն է։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
- «Շիրակացի» ճեմարանի ստեղծագործելով սովորելու ուղին 27.05.2026
- Կանադացի ուսուցիչների թվային գործիքները 27.05.2026
- Առանց սմարթֆոն․ տարբեր արդյունքներ 26.05.2026




























































