
Լուսանկարը՝ Մարգարիտա Դադայանի
«Արեգնազան» դպրոցի համահիմնադիր, ուսուցիչ Արա Աթայանը mediaforedu.am-ի խմբագիր Անուշ Մարտիրոսյանի հետ զրույցում պատասխանել է QR կոդերն առաջին դասարանի դասագրքերում ներառելու և այդ կապակցությամբ արտահայտված դժգոհությունների ու նախարարի հրապարակած տեսանյութի վերաբերյալ հարցերին:
Հայաստանում, ըստ Արա Աթայանի, կա գիտակից խավ, որ առանց մտածելու փոքր երեխային սմարթֆոն չի տալիս: Ըստ ուսուցչի, պաշտոնական դիրքորոշումը խոցելի է:
Միևնույն ժամանակ, ըստ Արա Աթայանի, ԿԳՄՍ նախարարությունը հնարավոր է՝ վերանայի սխալը, եթե հանրությունը ժամանակին արձագանքի:
Ուսուցիչը պնդում է, որ պետք է ոչ թե QR կոդեր ներառել դասագրքերում, այլ ստեղծել պայմաններ, որ կիրթ, մտավորական ուսուցիչներ մտնեն դպրոց։

























































