«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը` nepalverifiednews.com կայքից
Նեպալի կառավարությունը որոշել է ապրիլի 25-ին գումարել խորհրդարանական նիստ՝ քննարկելու ուսուցիչների պահանջները և ընդունելու ավելի քան մեկուկես տարի ԱԺ հանձնաժողովում մնացած «Դպրոցական կրթության» մասին օրինագիծը։ Հայտարարել է Նեպալի կրթության նախարար Բիդյա Բհատտարայը:
Ուսուցիչները բողոքի ակցիա են սկսել ապրիլի 2-ից Քաթմանդուի Մայտիղար-Նայա Բանեշվոր շրջանում՝ հետաձգելով ավարտական քննությունների նախապատրաստությունը։
Ուսուցիչների ֆեդերացիայի համանախագահ և կառավարության հետ երկխոսության խմբի համակարգող Նանու Մայա Փարաջուլին պայման է դրել. «Եթե վարչապետը, Նեպալի խորհրդարանի նախագահն ու խոսնակն իսկապես ուզեն, օրենքը կարելի է անմիջապես ընդունել։ Մենք պահանջում ենք օրինագիծ, որը ներառում է մեր առաջարկները»։
Նեպալի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը հայտարարությամբ մտահոգություն է հայտնել՝ ընդգծելով, որ շարունակվող բողոքի ակցիաները խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի իրացմանը: Հանձնաժողովը կոչ է արել խնդիրը լուծել երկխոսության միջոցով։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026
- Կրթության հարցերը՝ ԱՄՆ–ում 18.06.2026
- Հովհաննես Թումանյանի «Աղավնու վանքը» 17.06.2026
- Արդար գնահատական 17.06.2026
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026



























































