«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Չգիտեմ՝ հակաթույնի ինչ չափաբաժին, ով, ինչ հաճախականությամբ պիտի հասցնի ներարկել անչափահասներին, որոնք ազատ հնարավորություն ունեն դիտելու և հասցրել են կամ կհասցնեն դիտել ռուսական ոչ վաղ անցյալի ու հավանաբար նաև ներկայի անմարդկային իրականությունը սյուրռեալիզմի բոլոր օրենքներով պատկերող Cлово пацана բազմասերիանոց ֆիլմը։
Ես հոգեբան չեմ, բայց հասկանում եմ, որ աշխարհի մասին պատկերացումների ձևավորման փուլում մարդկային հարաբերությունների նման օրինակը կարող է անչափահասի համար արժեհամակարգի միակ իրական տարբերակը դառնալ։
Փաստը մնում է փաստ, որ որևէ երևույթ իբր ժխտելու նպատակադրմամբ ներկայացվող շատ հաղորդումներ և ֆիլմեր հակառակ ազդեցության էֆեկտն են ունենում, որի հետևանքները անչափահաս մարդկանց շրջանում վերածվում են վարքային դրսևորումների։ Ուրեմն՝ ինչքան անելիք ունեն բոլոր այն մեծերը, որոնք պատասխանատու են անչափահասների ժամանակի կազմակերպման, նրանց զբաղվածության մասին տեղեկացվածության, նրանց ներգրավմամբ առողջ միջավայր ստեղծելու հարցում․ մեծահասակների պատասխանատվության այդ շղթան սկսվում է ծնողից, ավարտվում պետական կառույցներով կամ հակառակը։
Ուրիշ ավելի կարևոր գործ չկա․ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է․․․
Նելլի Հայրապետյան
«Մեդիան հանուն կրթության»
ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026
- Սինգապուրի արվեստի նոր համալսարանը 03.08.2026
- Հեռախոսների արգելքը՝ ԱՄՆ դպրոցներում 31.07.2026
- Արչի Գալենց. արվեստի կրթություն 30.07.2026
- Նոր առարկաներ՝ բրիտանական դպրոցներում 30.07.2026
- 21 դպրոցի քննական էսսեները՝ ԿԶՆԱԿ – ում 29.07.2026















































