Լուսանկարը՝ Նարա Իսրայելյանի
Տեսանյութը՝ Իջևանի վարժարանի սաների
Վերջերս ՀՀ Արդարադատության նախարարության կազմակերպած «Կոռուպցիան իմ աչքերով» խորագրով մրցույթի արդյունքներըը ևս մեկ անգամ ապացուցեցին մի պարզ և անհերքելի ճշմարտություն. համակարգային փոփոխությունները սկսվում են ոչ թե թղթերից, այլ արժեքներից, որոնք ձևավորվում են հենց դպրոցում։
Մեր աշակերտները ներկայացրեցին իրենց հեղինակած անիմացիոն տեսահոլովակը և ոչ միայն տեղ գտան լավագույն տասնյակում, այլև ցույց տվեցին, թե ինչպես կարող է պատանի ստեղծագործողի հայացքը մերկացնել հասարակական ամենացավոտ խնդիրներից մեկը։
Քաղաքացիական հասարակություն և աշակերտի ուղղամտություն
Տարիներ շարունակ տարբեր հասարակական կազմակերպություններ կարող են իրականացնել բազմամիլիոնանոց ծրագրեր, կազմակերպել կոնֆերանսներ ու հրապարակել հաստափոր զեկույցներ կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Սակայն երբեմն այդ ամենը մնում է չոր վիճակագրության շրջանակներում։
Աշակերտի մեկ քայլը, մեկ ուղիղ և անկեղծ խոսքը կարող է ավելի շատ բան փոխել, քան տասնամյակների դասախոսությունները։
Ինչո՞ւ։ Որովհետև երեխաները խոսում են բաց սրտով և անմիջական։
Տեսահոլովակից ակնհայտ է՝ աշակերտների խոսքը զուրկ է պայմանականություններից և ավելորդ զգուշավորությունից։ Նրանց տեսահոլովակում կոռուպցիան պարզապես տերմին չէր, այլ մի չարիք, որը խլում է երկրի ապագա զարգացման հնարավորությունը։ Այդ անկեղծությունն է, որ ստիպում է մեծահասակներին սթափվել ու առերեսվել սեփական խղճի հետ։
Հանրակրթության և ուսուցչի իրական առաքելությունը
Այսօր հանրակրթությունը դադարել է լինել պարզապես գիտելիք փոխանցող օղակ։ Այն (քննադատական) մտածողություն ձևավորելու կարիք ունի։ Մեր խնդիրն է ստեղծել մի միջավայր, որտեղ սովորողը չի վախենա բարձրաձայնել այն հարցերը, որոնք հուզում են հանրությանը։
Որպես մանկավարժ՝ ես ինձ տեսնում եմ ոչ թե որպես թելադրող, այլ ուղղորդող, որը դաշտ է բացում աշակերտների ստեղծագործական ներուժի համար։ Երբ մենք վստահում ենք նրանց, երբ տալիս ենք գործիքակազմ և ազատություն, ստանում ենք այսպիսի հրաշալի արդյունքներ։ Մեր աշակերտների պատրաստակամությունը՝ լինելու փոփոխության կրողը, լավագույն գնահատականն է մեր աշխատանքին։
Ստեղծագործական մոտեցումը՝ միջոց
Անիմացիոն տեսահոլովակ ստեղծելը պարզապես տեխնիկական աշխատանք չէ։
Այլ՝
Իջևանի վարժարանում սովորող երեխաները լավագույն տասնյակում հայտնվեցին ոչ թե պատահականությամբ, այլ ստեղծագործ, միևնոյւն ժամանակ՝ խնդիրը խորությամբ տեսնելու և համարձակության շնորհիվ։
Ճանապարհ
Մեր սովորողներն ապացուցեցին, որ կոռուպցիայի դեմ պայքարը սկսվում է գիտակցությունից, իսկ ամենահզոր զենքը թափանցիկությունն ու անկեղծությունն են։ Շնորհավորենք մեր աշակերտներին՝ վստահությամբ, որ սա նրանց քաղաքացիական մեծ ճանապարհի միայն սկիզբն է։
Նարա Սիմոնյան
Իջևանի վարժարանի հասարակագիտության ուսուցիչ






















































