«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի
«Այս սերունդն ուրիշ է», «Ժամանակն արագացել է», «Գալիս են արդեն ամեն ինչ իմացած», «Արագ են մեծանում»…
Նմանատիպ արտահայտությունները հաճախ թևածում են ծնողների, ինչպես նաև երեխաների հետ աշխատող տարբեր մանկավարժների շրջանում։ Սրանում ի՞նչ տրամաբանություն կա, և հատկապես ո՞րն է նման տպավորության պատճառը։
Հռոմեացի փիլիսոփա Սևերին Բոեցիոսը դեռ 6-րդ դարում դժգոհում էր, թե ինչպե՞ս է արագացել, ինչպե՞ս է սկսել «թռչել ժամանակը». մի բան, որ մեզ թվում է, թե լսում ենք միայն 21-րդ դարի մասին։
Մինչդեռ ժամանակն այնպիսին է, ինչպիսին կա և 5, 8, կամ 11 տարեկան երեխան է այնպիսին, ինչպիսին կարող է լինել մարդը այդ տարիքում։
Եվ, այնուամենայնիվ, ինչն է, որ հիմնովին է փոխվել մեր ժամանակներում։
Փաստ է, որ տեխնոլոգիական առաջընթացը տեղեկացվածության հեղեղ է առաջացրել։ Ընդ որում դա հեղեղ է ոչ միայն տեղեկատվության առատության, այլ նաև անկանոն հոսքի, տարերային անկառավարելիության առումով։ Որքան էլ այն երբեմն կառավարելի թվա համացանցի ընձեռած «դարակային» հնարավորության հաշվին, հեղեղն առաջացնում է մտքովդ անցած ցանկացած կոնտենտի ինքնին հասանելիությունը։
Սա մարդու` իրականության մասին պատկերացմանը նոր ընթացք է հաղորդում։ Եթե նախկինում իրականության մասին մեր պատկերացնումն այն էր, ինչը մեր գիտակցության մեջ խոշոր հաշվով ձևավորվում էր զգայարանների ու փորձի միջոցով, ապա այժմ զգալի աճել է հենց տեղեկատվության միջոցով այդ պատկերը ստեղծելու ընթացքը։
Վերջինը նոր մեծ մարտահրավերն է կրթությանը, որը նոր աշխարհ եկած մարդուն մեծ հաշվով ձգտում է օգնել այդ իրականությունը ձևավորելու հարցում։
Կրթահամակարգը, որը հաշվի չի առնում այս փաստը և ընկալունակ չէ մարտահրավերի նկատմամբ, օտարվում է երեխայից։ Այսպես էլ աշակերտն աստիճանաբար դառնում է «նոր, անհասկանալի սերնդի» ներկայացուցիչ։
Շարունակելի…
Ուսուցիչ, «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026














































